Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի այցերը մարզի համայնքներ, սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով, շարունակվում են։ Հովհաննես Ավետիսյանը մարզպետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների հետ հերթական այցով Սարչապետ և Մեծավան համայնքներում էր։ Այցի շրջանակներում փոխմարզպետը հանդիպում է ունեցավ բնակիչների հետ, հետևեց Սարչապետ համայնքի Պրիվոլնոյե, Նորաշեն և Սարչապետ բնակավայրերում, Մեծավան համայնքի Մեծավան բնակավայրում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի աշխատանքներին։

Մարզի ղեկավարի հանձնարարությամբ մեկնարկել են շրջայցերը մարզի առողջապահական հիմնարկներ 24.08.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն աշխատանքային այցով այսօր Վանաձորի բժշկական կենտրոնում էր: Ռ. Պողոսյանը, տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ, շրջեց բուժկենտրոնի մանկական սոմատիկ և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներում: Նրանք քննարկեցին մանկական և գինեկոլոգիական ծառայությունների բարելավման խնդիրները, զրուցեցին բուժանձնակազմի հետ, հիվանդասենյակներում ծանոթացան հիվանդների առողջական վիճակին:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ 23.08.2022
Սիրելի՛ լոռեցիներ, հայրենակիցնե՛ր, շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ: 32 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, ինչը պատմական մեծ իրադարձություն էր հայի ժողովրդի համար, և անշրջելի հիմք դարձավ մեր անկախության ճանապարհին: Հռչակագրի ընդունումը հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր:

Լոռու մարզպետը տեսակցեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռադիկ Հովակիմյանի նորածին եղբորը 23.08.2022
Օգոստոսի 19-ին Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: 3.400 կգ քաշով և 51 սմ հասակով փոքրիկին ծնողներն անվանել են Ռադիկ՝ հերոս եղբոր հիշատակին: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ այսօր այցելեց Վանաձորի բժշկական կենտրոն՝ տեսակցելու փոքրիկին և շնորհավորելու հերոսի մայրիկին: Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը և կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը:

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը Վանաձորում մասնաճյուղ է բացել 22.08.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանին և կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն է եղել մարզպետին տեղեկացնել այսօրվանից գործող «Վարդանանց» կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի գործունեության մասին և քննարկել առաջարկվող բժշկական ծառայությունների և հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր: Քննարկմանը մասնակցել է նաև Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը: Ինչպես նշեցին կենտրոնի ներկայացուցիչները, մասնաճյուղը ընտանեկան բժշկության կենտրոն է լինելու՝ հիմնված միջազգային փորձի վրա։

Իոսիֆ Մոնտրեզորի և ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց 22.08.2022
Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին՝ 1804 թվականին, ռուսական բանակի հրամանատար Իոսիֆ Մոնտրեզորի հրամանատարությամբ 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար կռվել ու զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում: Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու միջնամասից հարավ ընկած տարածքում է գտնվում ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանը։



