Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի թիվ 1 համաբուժարանում իրականացվել է «Պատվաստումը հոգատարություն է» միջոցառումը

Վանաձորի թիվ 1 համաբուժարանում իրականացվել է «Պատվաստումը հոգատարություն է» միջոցառումը 25.04.2022

«Պատվաստումը հոգատարություն է» արշավն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության և գործընկերների՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, տեղական ինքնակառավարման մարմինների, Արաբկիր ԲԿ-ի և ԵԴԱԻ-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Իմունոլոգիայի հայկական ասոցիացիայի, Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համատեղ՝ «Եվրոպական միության և ԱՀԿ միասնական գործողությունների շրջանակներում՝ աջակցելու COVID-19-ի պատվաստանյութերի ներդրման և պատվաստումների իրականացմանը Արևելյան գործընկերության երկրներում, 2021-2024թ․թ.» ծրագրի շրջանակում։ Այն ուղղված է Հայաստանի մարզերում բնակվող 65 տարեկանից բարձր անձանց իրազեկմանը և պատվաստումները հասանելի դարձնելուն:

              Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում

Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում 25.04.2022

Ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 107-ամյա տարելիցի օրը, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների: Պատարագիչն էր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանը։ Պատարագին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ և բազմաթիվ հավատացյալներ։ Պատարագի ավարտին Սրբազան Հոր հանդիսապետությամբ, Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում կատարվեց նահատակների բարեխոսական կարգ: Ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին Սրբոց Նահատակաց պուրակի Հայոց Ցեղասպանության հիշատակն անմահացնող հուշակոթողին։

Իրականացվում է Լոռու մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման գործընթաց

Իրականացվում է Լոռու մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման գործընթաց 25.04.2022

Ապրիլի 25-29-ը Լոռու մարզում կիրականացվի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման գործընթաց: Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի և Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ անցկացվեց խորհրդակցություն՝ միջոցառման օրակարգային հարցերը քննարկելու և աշխատանքները համակարգելու նպատակով: Քննարկմանը մասնակցում էին մարզի քաղաքացիական պաշտպանության, ուժային կառույցների, փրկարար ծառայության, մարզպետարանի ներկայացուցիչներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի քոլեջի մասնաճյուղում բացվեց հողի անալիզի լաբորատորիա և քիմիայի լսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի քոլեջի մասնաճյուղում բացվեց հողի անալիզի լաբորատորիա և քիմիայի լսարան 22.04.2022

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը և մարզպետարանի այլ պաշտոնյաներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի քոլեջում ներկա գտնվեցին հողի անալիզի լաբորատորիայի և քիմիայի լսարանի պաշտոնական բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Ավստրիայի Հանրապետության դեսպանության Տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ոլորտի ներկայացուցիչներ, ֆերմերներ և ուսանողներ։ Գյուղատնտեսական և կրթական այս ծրագիրն իրականություն է դարձել Եվրոպական միության ֆինանսավորվմամբ, Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում։

Համապետական շաբաթօրյակը՝ ապրիլի 30-ին

Համապետական շաբաթօրյակը՝ ապրիլի 30-ին 22.04.2022

Ապրիլի 30-ին միացի՛ր համապետական շաբաթօրյակին: #մաքրությունը_սկսվում_է_քեզանից #աղբ_թափելն_ամոթ_է #մաքուր_պահենք_մեր_երկիրը #թափիր_աղբը_ճիշտ_տեղում #աղբի_տեղն_աղբամանն_է #մաքրությունը_սկսվում_է_քո_բակից

Պուշկինի ոլորաններում բացվեց Ալեքսանդր Պուշկինի արձանը

Պուշկինի ոլորաններում բացվեց Ալեքսանդր Պուշկինի արձանը 22.04.2022

Ապրիլի 22-ին Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ կոչվող հատվածում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: Ներկա են եղել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, երկու երկրների դիվանագիտական կորպուսները ներկայացնող դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Կոպիրկինը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, ռուսական համայնքի ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-27 18:39:59