Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13.03.2023

ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է դիմում-հայտերի ընդունում իր «Կին ծրագրավորողներ» ծրագրի հինգերորդ խումբը համալրելու նպատակով: Այս խմբում Հայաստանի կանանց կառաջարկվի հետևյալ անվճար մասնագիտացումները.
• Vue.JS
• Node.JS (+Express)
• Android
• QA Automation
• Data Analytics
Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող կանայք, որոնք ուսանող չեն, չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ և չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։
Դիմում-հայտը լրացրե՛ք մինչև մարտի 31-ը՝ ժամը 17։00-ն այստեղ. https://bit.ly/AGBUWomenCodersApply:
Ծրագրի մասին ավելին կարդացե՛ք այստեղ. https://bit.ly/AGBUWomenCodersAnnouncementdetails:
Այլ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել 060 72 22 16 կամ womencoders@agbu.am:
Ուշադրություն. մարտի 15-ին, 20-ին, 24-ին, 27-ին և 30-ին՝ ժամը 12։00-ին կկազմակերպվեն տեղեկատվական առցանց հանդիպումներ ծրագրի պատասխանատուների հետ, որոնց կարող եք միանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/AGBUWomenCodersInfoSession:
Դասընթացները կմեկնարկեն 2023թ. հունիսից:
Ծրագրի կրթական մասն ապահովում է «Քուիք Ստարթ» ընկերությունը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36