Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի է ունեցել «Անգլախոս գյուղական համայնքներ» ծրագրի պաշտոնական բացումը 14.03.2022
Դեբետի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մարտի 10-ին տեղի է ունեցել «Անգլախոս գյուղական համայնքներ» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեիթինենը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ‹‹Անգլերենի՝ որպես օտար լեզվի›› մագիստրոսական ծրագրի ղեկավար Իրշատ Մադյարովը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Լոռու մարզի 24 դպրոցների տնօրեններ, անգլերենի ուսուցիչներ և այլ հյուրեր։

Հարգանքի տուրք՝ Ճապոնիայի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին 11.03.2022
Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 11-րդ տարելիցի օրը Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Մասանորի Ֆուկուշիման, Սպիտակի համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության, ուժային կառույցների ներկայացուցիչները, քաղաքացիներ: Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վաղարշ քահանա Հակոբյանը հոգեհանգստի կարգ կատարեց և ներկաների հետ միասին աղոթք հնչեցրեց առ Աստված բոլոր զոհերի հոգիների հանգստության համար:
Հանրային հարցում՝ Սահմանադրական բարեփոխումների շուրջ 10.03.2022
ՀՀ վարչապետի 27.01.2022 թվականի թիվ 111-Ա որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ինչպես նաև հաստատվել է խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: Խորհրդի առաջնային նպատակն է՝ որոշել բարեփոխումների ուղղությունները և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև` Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը: Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունները որոշելու հարցում` Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է հանրային հարցում:

Վանաձորի տարեցների տան կանայք ևս մարզի ղեկավարի ուշադրության կենտրոնում էին 09.03.2022
Կանանց միջազգային օրը յուրովի նշանավորվեց Վանաձորի տարեցների տանը։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ հյուրընկալվել էր բնության գողտրիկ անկյունում ծվարած այս կացարանում՝ անձամբ շնորհավորելու այնտեղ բնակվող կանանց։ Տուն-ինտերնատի բնակիչների համար օրն առանձնացավ տոնական բարձր տրամադրությամբ, առատ ծաղիկներով ու մաղթանքներով։ Մարզպետը, ողջունելով տարեց կանանց, շնորհավորեց միամսյակի մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, տոկունություն ու անսպառ ժպիտներ։

ՀԱՅՏԱՐՈւԹՅՈւՆ 09.03.2022
Լոռու մարզպետարանը մարզում գործող և ծրագրեր իրականացնող ՀԿ-ների, հիմնադրամների ներկայացուցիչներին և քաղաքացիական ակտիվիստներին մարտի 10-ին, ժամը 11․00-ին հրավիրում է քննարկման՝ մարզպետին կից՝ մարզպետարանի և քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ աշխատանքային խումբ ձևավորելու նպատակով։ Հանդիպումը տեղի կունենա Լոռու մարզպետարանի խորհրդակցությունների դահլիճում։

Աշխատանքային խորհրդակցություն 09.03.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը փոխմարզպետներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզի ղեկավարը նախ ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալ Հովհաննես Ավետիսյանին (http://lori.mtad.am/structure/bio/508/)՝ նրան մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ ի շահ Լոռու մարզի։ Հ․ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կառավարությանը և Լոռու մարզպետին՝ վստահության համար՝ հավաստիացնելով, որ ջանք չի խնայելու ուժերի ներածին չափով ծառայելու մարզին և մարզի բնակիչներին։



