Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կմշտադիտարկվեն պետական բյուջեի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերը 09.09.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի ութին տեղի ունեցած խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու հանրապետության մյուս մարզպետները։ Օրակարգային հարցերի շարքում եղել է մարզերում ընթացող ինչպես սուբվենցիոն, այնպես էլ՝ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերը ստուգայցերի միջոցով մշտադիտարկելու հարցը։ Այդ համատեքստում փոխվարչապետը հանձնարարել է հատկապես ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները և ընթացքում անդրադառնալ արձանագրված թերությունների շտկմանը։

«Ինստիգեյթ մոբայլ» ընկերությունն ընդլանում է գործունեությունը Վանաձորում 07.09.2022
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն այսօր ընդունեց «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության Վանաձորի մասնաճյուղի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր փոխմարզպետին ներկայացնել ընկերության գործունեությունը, իրականացվող ծրագրերը, զարգացման հեռանկարները և համագործակցության հնարավոր տարբերակները: Հանդիպմանը մասնակցում էր նաև Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:

Վանաձորում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի 70-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը 06.09.2022
Հայաստանի ժողովրդական նկարիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Անատոլի Ավետյանի 70-ամյա տարեդարձը Վանաձորում նշանավորվել է կերպարվեստի թանգարանում նրա հոբելյանական ցուցահանդեսի բացմամբ: Սիրելի գեղանկարչին շնորհավորելու և նրա արվեստով հիանալու էին եկել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի համայնաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր։

Գիտելիքի և դպրության օրը Լոռու մարզի դպրոցներում 01.09.2022
Լոռու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կրթական հաստատություններում բազմաբնույթ միջոցառումներով մեկնարկեց ուսումնական տարին: Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Լոռու մարզպետարանի պաշտոնյաներն այսօր այցելել են դպրոցներ, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհավորել մանկավարժներին՝ նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար, աշակերտներին ուղղված խոսքում ընդգծել կրթության դերն ու կարևորությունը, կոչ արել ուսանել բարձր առաջադիմությամբ և մշտապես բարձր պահել հարազատ դպրոցի պատիվը:

Անց կացվեց նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված օգոստոսյան խորհրդակցությունը 31.08.2022
Լոռու մարզի կրթության ոլորտի մարզային պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 թվականների ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որի նպատակն էր նոր ուստարվան ընդառաջ քննարկել ոլորտի նորարարությունները, առաջիկա ծրագրերը և խնդիրները: Խորհրդակցությունը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ներկա էին ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, նախարարության և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:

Բազում բնակավայրում տեղադրվեց խաչքար և հուշարձան՝ ի հիշատակ արցախյան պատերազմների զոհերի 31.08.2022
Փամբակ խոշորացված համայնքի Բազում բնակավայրում տեղադրվեց հիշատակի խաչքար՝ հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների հիշատակի համար: Խաչքարի օծման և հուշահամալիրի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Աժ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզի ԿԳՄՍ վարչության պետ Արամ Գրիգորյանը, հերոսների հարազատները, զինվորականներ, համայնքի բնակիչներ:



