Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ինչպես և ինչ գործիքակազմով պայքարել կոռուպցիայի դեմ. աշխատանքային քննարկում ՀՀ Լոռու մարզում

25.10.2022

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի Բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ շարունակում է քննարկման ձևաչափով աշխատանքային հանդիպումները Հայաստանի Հանրապետության մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների աշխատակիցների մասնակցությամբ։
Հանձնաժողովի ներկայացուցիչները այցելել են Լոռու մարզ։ Մարզկենտրոն Վանաձորում Հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, բարեվարքության համակարգի ներդրման, Հանձնաժողովի գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի գործում կատարված աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն:
Բանախոսներն անդրադարձել են բարեվարքության համակարգի տարրերին, որոնք են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողի վարքագծի սկզբունքները, դրանցից բխող վարքագծի կանոնները, անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները, շահերի բախումը, պաշտոնական պարտականությունների իրականացման ժամանակ նվերներ ընդունելու արգելքը։ Ներկայացվել է օրենսդրական դաշտի և Հանձնաժողովի իրականացրած գործողությունների վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև ներկայացվել են վիճակագրական տվյալներ։
Առանձին անդրադարձ է կատարվել հաճախ տրվող հարցերին, որոնք հիմնականում վերաբերվել են անհամատեղելիության պահանջներին և շահերի բախմանը։ Մասնակիցները ներկայացրել են տարբեր իրավիճակներ՝ ցանկություն հայտնելով լսել դրանց վերաբերյալ Հանձնաժողովի դիրքորոշումը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն տվյալ իրավիճակի լուծման ուղղությամբ։ Քննարկվել են նաև վարքագծի տիպային կանոններում ամրագրված պարտադիր և խրախուսելի կանոնները:
Հանդիպման մասնակիցներն առաջարկել են հետագայում՝ օրենքի փոփոխություն իրականացնելիս թուլացնել անհամատեղելիության պահանջները՝ ավելի լայն հնարավորություններ ընձեռնելով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին, ինչպիսին է օրինակ վճարովի աշխատանքը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09