Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրային հարցում՝ Սահմանադրական բարեփոխումների շուրջ 10.03.2022
ՀՀ վարչապետի 27.01.2022 թվականի թիվ 111-Ա որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ինչպես նաև հաստատվել է խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: Խորհրդի առաջնային նպատակն է՝ որոշել բարեփոխումների ուղղությունները և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև` Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը: Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունները որոշելու հարցում` Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է հանրային հարցում:
Վանաձորի տարեցների տան կանայք ևս մարզի ղեկավարի ուշադրության կենտրոնում էին 09.03.2022
Կանանց միջազգային օրը յուրովի նշանավորվեց Վանաձորի տարեցների տանը։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ հյուրընկալվել էր բնության գողտրիկ անկյունում ծվարած այս կացարանում՝ անձամբ շնորհավորելու այնտեղ բնակվող կանանց։ Տուն-ինտերնատի բնակիչների համար օրն առանձնացավ տոնական բարձր տրամադրությամբ, առատ ծաղիկներով ու մաղթանքներով։ Մարզպետը, ողջունելով տարեց կանանց, շնորհավորեց միամսյակի մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, տոկունություն ու անսպառ ժպիտներ։
ՀԱՅՏԱՐՈւԹՅՈւՆ 09.03.2022
Լոռու մարզպետարանը մարզում գործող և ծրագրեր իրականացնող ՀԿ-ների, հիմնադրամների ներկայացուցիչներին և քաղաքացիական ակտիվիստներին մարտի 10-ին, ժամը 11․00-ին հրավիրում է քննարկման՝ մարզպետին կից՝ մարզպետարանի և քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ աշխատանքային խումբ ձևավորելու նպատակով։ Հանդիպումը տեղի կունենա Լոռու մարզպետարանի խորհրդակցությունների դահլիճում։
Աշխատանքային խորհրդակցություն 09.03.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը փոխմարզպետներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզի ղեկավարը նախ ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալ Հովհաննես Ավետիսյանին (http://lori.mtad.am/structure/bio/508/)՝ նրան մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ ի շահ Լոռու մարզի։ Հ․ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կառավարությանը և Լոռու մարզպետին՝ վստահության համար՝ հավաստիացնելով, որ ջանք չի խնայելու ուժերի ներածին չափով ծառայելու մարզին և մարզի բնակիչներին։
Լոռու մարզպետը շնորհավորեց ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի աշխատակցուհիներին 09.03.2022
Կանանց միջազգային տոնի կապակցությամբ և կորոնավիրուսային համավարակի պայմաններում բարեխիղճ աշխատանքային գործունեության համար Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորհակալագրերով և ծաղիկներով պարգևատեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանին, համաճարակաբան Մարիանա Վարդումյանին և մասնաճյուղի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ Լուսինե Գևորգյանին։ - Դուք անմնացորդ նվիրումով, մեծ պատասխանատվությամբ և գերծանրաբեռնվածությամբ եք աշխատում՝ օգնելով յուրաքանչյուրիս արդյունավետ պայքար մղել համավարակի դեմ։ Վստահ եղեք, որ մենք տեսնում և գնահատում ենք ձեր շնորհակալ աշխատանքը,- ասաց Լոռու մարզպետը՝ նրանց մաղթելով քաջառողջություն և մասնագիտական նորանոր վերելքներ։
Պատերազմի հետևանքով տուժած, դպրոցահասակ երեխաներ ունեցող 2 ընտանիքի տրամադրվեցին համակարգիչներ 09.03.2022
DAV Social ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և հարակից տարածքներում պատերազմի հետևանքով տուժած դպրոցահասակ երեխաների և դեռա-հաս¬ների համար մտադիր է անվճար առցանց արտադասարանական պարապմունքների ծրագիր իրականացնել, որի շրջանակում յուրաքանչյուր դպրոցական հնարավորություն կունենա մասնակցելու մասնագիտացված մանկավարժների կողմից վարվող արտադասա-րանա¬կան պարապմունքների: Վերջինիս միանալու նպատակով ընկերու¬թյունը ՀՀ Լոռու մարզում բնակվող և պատերազմի հետևանքով տուժած, դպրոցահասակ երեխաներ ունեցող 2 ընտանիքի տրամադրել է համակարգիչներ, որոնք մարզպետի հանձնարարությամբ փոխադրվել են Երևանից։ Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը համակարգիչները հանձնեց շահառուներին: