Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի առաջին Հանրապետությանը և մայիսյան հերոսամարտերին նվիրված տոնակատարությունը՝ Ղարաքիլիսայի ճակատամարտը խորհրդանշող հուշակոթողի մոտ

29.05.2023

Հայաստանի առաջին Հանրապետությանը և մայիսյան հերոսամարտերին նվիրված տոնակատարությունը Վանաձորում համախմբել էր բազմաթիվ վանաձորցիների, հյուրերի:
Ղարաքիլիսայի ճակատամարտը խորհրդանշող հուշակոթողի մոտ՝ Վանաձորի Կոտրած եկեղեցու տարածքում, կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Լոռու փոխմարզպետներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, հյուրեր:
Միջոցառումը վարում էր դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը:
Բացման խոսքից հետո հնչեց ՀՀ պետական օրհներգը:
Հանրապետական մաղթանք հղեց, օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդը՝ ի հիշատակ Ղարաքիլիսայի հերոսամարտի նահատակների:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքերից հետո ներկաները ծաղկեպսակներ տեղադրեցին և ծաղիկների խոնարհեցին Ղարաքիլիսայի հերոսամարտի հուշակոթողին:
Միջոցառման ընթացքում հնչում էին գեղարվեստական կատարումներ: Ելույթ էր ունենում զինվորական նվագախումբը, Վանաձորի համայնքապետարանի կամերային երգչախումբը, հնչում էին հայրենասիրական երգերի կատարումներ:
Կազմակերպվել էր նաև ցուցադրություն՝ «Անցյալից ներկա» խորագրով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:24:21