Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը ՀԿ-ների միջազգային օրվա առթիվ 27.02.2023
Հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ, ՀԿ-ների միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ ձեզ: Հասարակական կազմակերպություններին, կամավորական աշխատանք կատարող մարդկանց միավորում է հանրությանը սատարելու, աջակից լինելու նպատակը, շրջապատն ավելի լավ դարձնելու, բարին տարածելու գաղափարախոսությունը, և դրանով իսկ ամեն ինչ ասված է: Մեր համայնքներում իրականացված բազմաբնույթ ծրագրերը մեծ աջակցություն են պետության համար, և մենք երախտապարտ ենք, որ պետական ինստիտուտներին զուգահեռ գործունեություն են ծավալում այնպիսի կառույցներ, որոնք փոխլրացնում են, օգնում, որ հանրությանը մատուցված ծառայությունները լինեն լիարժեք, բավարար, որ երկիրը լինի ավելի զարգացած, իսկ կյանքը ՝բարեկեցիկ:

Հաշվետվությամբ հանդես եկավ Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը 27.02.2023
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վաչության պետ Մհեր Խեչումյանն այսօր ներկա են եղել Փամբակ խոշորացված համայնքի ավագանու ընդլայնված նիստին, որի ընթացքում համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը ներկայացրել է համայնքի 2022թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, անդրադարձել իրականացված աշխատանքներին, առաջիկա ծրագրերին:
Այսօր Թումանյան համայնքի 2022 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին, մարզպետարանի պաշտոնյաներին, ավագանու անդամներին, համայնքային ենթակայության հիմնարկների և քաղհասարակության ներկայացուցիչներին, համայնքի ակտիվ բնակիչներին ներկայացրել է համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը՝ անդրադառնալով հաշվետու տարում կյանքի կոչված և 2023թ. նախատեսված ծրագրերին:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանի, ոստիկանության ներկայացուցիչների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի անտառտնտեսությունների մասնաճյուղերի ղեկավարների մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հրավերին օպերատիվ կերպով արձագանքնելու համար՝ մարզի ղեկավարը նշել է, որ նմանատիպ հանդիպումներն այսուհետ պարբերական բնույթ են կրելու՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ և համակարգված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել՝ ապօրինի անտառահատումների դեպքերը նվազագույնի հասցնելու կամ բացառելու:
Լոռու մարզպետարանի և Սպիտակի համայնքապետարանի հետ համագործակցությամբ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից Սպիտակ խոշորացված համայնքի բնակավայրերի անապահով ընտանիքների 252 երեխաների տրամադրվել են ձմեռային բաճկոններ և կոշիկներ։ Լոռու մարզպետարանի և «Դիակոնիայի» միջև 2022 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն հիմնադրամը, Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ, բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում մարզում՝ նպաստելով բնակչության սոցիալական խնդիրների մեղմմանը:

Լոռու մարզում կիրականացվեն անտառապատման, անտառվերականգնման աշխատանքներ 24.02.2023
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը Լոռու և Սյունիքի մարզերում իրականացնում են «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը: Այսօր ծրագրի համակարգող Ներսես Կյուրինյանը Լոռու մարզպետարանում ներկայացրեց իրականացվող ծրագրի մանրամասները:



