Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի աշխատակազմի և «Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի միջև կնքվեց փոխգործակցության հուշագիր

15.06.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է «Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի (Lori DMO) նախագահ Արփինե Հակոբյանին և գործադիր տնօրեն Քրիստինե Հովսեփյանին:
Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, պատասխանատու պաշտոնյաներ:
Lori DMO-ի նպատակն է Լոռու մարզում զբոսաշրջային ռեսուրսների կառավարման, համակարգման և առաջխաղացման միջոցով զարգացնել մարզը՝ որպես զբոսաշրջային ուղղություն։
Հանդիպման նպատակն էր կնքել փոխգործակցության հուշագիր, որն առավել կխորացնի և կընդլայնի կողմերի համագործակցությունը: Մարզպետի աշխատակազմը, նկատի ունենալով Լոռու մարզի զբոսաշրջության ոլորտի զարգացման համատեղ ջանքերն ու կարևորությունը, հուշագրով համաձայնում է աջակցել Լոռու մարզի զբոսաշրջային առաջարկի ուժեղացմանը, առաջխաղացմանը, գրավչության բարձրացմանն ու ներկայացվածության մեծացմանը, շահակից կողմերի և ոլորտի դերակատարների միջև երկխոսության ապահովմանը:
Արփինե Հակոբյանը մարզպետին հանգամանալի ներկայացրեց ՀԿ-ի գործունեությունն, առաջիկա զարգացման ծրագրերը, շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և հավաստիացրեց, որ Լոռու մարզպետի աշխատակազմի հետ գործակցությունն ու համատեղ ջանքերով աշխատանքը առավել գրավիչ կդարձնի մարզի զբոսաշրջային առաջարկների փաթեթը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը մարզպետարանի հետ մշտապես տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցելու և տարբեր միջոցառումներում Լոռին պատշաճ ներկայացնելու համար և հույս հայտնեց, որ հուշագիրն առավել կամրապնդի գործակցությունը, նոր հորիզոններ կբացի մարզի զբոսաշրջության զարգացման համար, կօժանդակի ոլորտի կարգավորմանը՝ ապահովելով շարունակական գործակցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42