Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին

12.06.2023

Մեծն կոմպոզիտորի՝ Արամ Խաչատրյանի, ծննդյան 120-ամյակը Վանաձորում նշանավորվեց գեղեցիկ միջոցառմամբ, որն անցկացվեց Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի, համայնքապետարանի պաշտոնատար անձինք, երաժշտասեր հասարակություն:
Դահլիճը լեփ-լեցուն էր մաեստրոյի հանճարեղ ստեղծագործությունների շնչով, հնչում էին Արամ Խաչատրյանի լավագույն ստեղծագործությունները՝ մեծ բավականություն պատճառելով հանդիսատեսին:
Հ. Ավետիսյանն իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնեց գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար: Նա Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրեց Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի փողային բաժնի վարիչ Ներսես Եթիմյանին, Մ. Թավրիզյանի անվան պետական քոլեջի փողային բաժնի վարիչ Վլադիմիր Ռապացկուն, Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի փողային բաժնի վարիչ Ռոբերտ Ռիգանյանին, փողային բաժնի դասատու Ալվարդ Ավետիսյանին, Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի փողային բաժնի դասատու, Մ.Թավրիզյանի անվան պետական քոլեջի դասախոս, Գուգարաց թեմի Վարդանանց հետնորդներ փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Առաքելյանին՝ երկարամյա արգասաբեր մանկավարժական գործունեության և Արամ Խաչատրյանի 120-ամյակի կապակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:28