Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետևել է Վանաձորում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին 22.05.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է։ Նախարարը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ հետևել է Վանաձորում պետբյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Վանաձորում մեծածավալ ճանապարհաշինական ծրագրերի մեկնարկը տրվել է այս տարվա մայիսի սկզբին։ ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ 2023թ. Վանաձորում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը 1.75 մլրդ դրամ է: Ընդհանուր առմամբ նախատեսվում է նորոգել 5.93 կմ ճանապարհ:

Անցկացվեց «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության Լոռու մարզային փուլը 22.05.2023
Վանաձորի աթլետիկայի մասնագիտական մարզադպրոցում անցկացվեց «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության Լոռու մարզային փուլը, որին մասնակցում էին տարածաշրջանի և Վանաձորի հանրակրթական դպրոցների 4-6 րդ դասարանների հավաքական թիմերը:

«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը՝ մայիսի 28-ին 22.05.2023
Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով մայիսի 28-ին երրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Տեղեկացնում ենք՝ արդեն մեկնարկել է մրցաշարի հայտադիմումների ընդունման գործընթացը: Հայտերը կարող եք լրացնել մինչև մայիսի 25-ը ներառյալ` https://docs.google.com/.../1FAIpQLSddcI3lpOP.../viewform...: Նշենք՝ մրցաշարը կանցկացվի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում՝ (Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատված): Մեկնարկը նախատեսված է ժամը 14:00-ին է:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 22.05.2023
ԼՈՌԻ ~ Դբա Լավը ~ Հրավիրում ենք բոլորիդ «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդես 2023՝ բացահայտելու Լոռու մարզի բոլոր թաքնված արահետներն ու անկյունները, զգալու մարզի համերն ու գույները։ Լոռու մարզը Հայաստանի հյուսիսային դարպասն է, երկրի կանաչագույն անկյուններից մեկը։ Մարզը բացառիկ է իր մշակութային կոթողներով, որոնց թիվը հասնում է 3045-ի։ Լոռին հայտնի է իր գյուղական զբոսաշրջությամբ, որի ընթացքում կարող եք բացահայտել տեղի համեստ և պարզ ապրելակերպը, ամենահամեղ խոտաբույսերը, հատապտուղներն ու պանիրները։ Մայիսի 27 և 28, ժամը՝ 11։00 - 20։00, Լոռին իր ողջ պարզությամբ և մաքրությամբ սպասում է Ձեզ Երևանի Խաչքարերի պուրակում։ Ցուցահանդեսին մարզը կանցկացնի նաև իլիկի և արիշտայի պատրաստման վարպետաց դասեր։ Մուտքն ազատ է։ Միջոցառման ընթացքում տեղի կունենան նաև խաղարկություններ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել միջոցառմանը։ Գրանցվել կարող եք հետևյալ հղմամբ՝ http://bit.ly/3KqsLn4

«Առողջ ապրելակերպի արշավ»` Վանաձորում 18.05.2023
ՀՀ Առողջապահության նախարարության կողմից՝ Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ, Վանաձոր համայնքում այսօր ընթացավ Առողջ ապրելակերպի արշավ՝ դպրոցների և առողջապահական հիմնարկների ներկայացուցիչների մասնակցությամբ: Արշավը նպատակ ուներ առաջ մղել առողջ ապրելակերպ վարելու գաղափարը և անց էր կացվում «Առողջ ապրելը սովորություն է» խորագրի ներքո: Միջոցառումն սկսվեց քայլերթով Վանաձորի կենտրոնական հանրախանութի մոտից և ավարտվեց Վանաձորի Հայքի հրապարակում, որտեղ էլ անցկացվեց հիմնական միջոցառումը՝ ձեռքի աշխատանքների, նկարների ցուցադրություններ, առողջ ուտեստների պատրաստում, գեղարվեստական կատարումներ:

Դսեղի առողջության կենտրոնը շուտով կբացի իր դռները 18.05.2023
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության և Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ, «Դսեղի առողջության կենտրոնի» համար կառուցվող նոր, ժամանակակից սարքավորումներով և գույքով հագեցած շենքը գրեթե պատրաստ է շահագործման: Բակի բարեկարգման և ներքին կոսմետիկ որոշ աշխատանքներ ու արդեն հունիս-հուլիս ամիսներին կենտրոնն իր դռները կբացի այցելուների առջև: Այսօր ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն այցելեցին կենտրոն՝ ծանոթանալու ստեղծված պայմաններին:



