Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղպատը շնչում էր Սայաթ Նովայով

19.06.2023

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Հաղպատավանքի տարածքում կազմակերպվել էր աշխարհահառչակ աշուղ-բանաստեղծին՝ Սայաթ Նովային, նվիրված երկօրյա փառատոն: Հաղպատն այսօր աննախադեպ մարդաշատ էր: Հայաստանի տարբեր համայնքներից շտապել էին Լոռու մարզի այս գողտրիկ անկյունը՝ վայելելու մեծն աշուղի ստեծագործությունները՝ տարբեր համույթների կատարմամբ, ունկնդրելու նրա անզուգական տաղերի ասմունքը:

Միջոցառման բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ:

Կատարումներով հանդես եկան «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ֆոլկ-մոդեռն», Ալավերդու պարային, Շնողի մանկական արվեստի դպրոցի ժողնվագարանների, Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական, Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական, Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթները, «Կաթիլ» բենդը, «Կարին» ավանդական երգի֊պարի խումբը:

Զուգահեռաբար կազմակերպվել էր նաև ցուցահանդես֊տոնավաճառ, ներկայացվում էին դասախոսություններ՝ «Հայ աշուղական դպրոցը և Սայաթ Նովան» թեմայով:

Արա Խզմալյանն իր խոսքում կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը մարզերում և վստահեցրեց, որ փառատոնն ավանդական կդառնա՝ տարեցտարի ընդգրկելով նաև այլ համայնքներ, ինչու չէ՝ նաև մասնակիցներ՝ հարևան Վրաստանից:

Հովհաննես Ավետիսյանն իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնեց նման գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար՝ նշելով, որ այսօրինակ նախաձեռնությունները շատերի համար նորովի են բացահայտում Լոռին՝ իր անկրկնելի պատմամշակութային կոթողներով ու չքնաղ բնությամբ, հնարավորություն տալիս մեկ անգամ ևս հաղորդակից դառնալու հայոց մեծերի ստեղծագործություններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42