Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին ոլորտի մի խումբ նվիրյալներ

22.06.2023

Բուժաշխատողի օրվա առթիվ այսօր Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում: Այդ առիթով մարզի գլխավոր կառույցում հյուրընկալվել էին մարզի առողջապահական հիմնարկների մի խումբ բուժաշխատողներ:
Մարզպետ Արամ Խաչատրյանի կողմից գնահատանքի ջերմ խոսքերի արժանացան մարզի առողջապահության ոլորտի աշխատակիցները.
-Ձեր գործունեությունը, որն, ինչ խոսք, առաքելություն է, կենսակերպ, պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն և անձնուրացություն, քանզի երբ հիվանդը ձեր կարիքն է ունենում, մոռացության եք տալիս թե՛ ձեր անձնական կյանքը և թե՛ ցանկացած այլ գործ:Քչերին է տրված արհեստավարժ, հոգատար, մի խոսքով իսկական բժիշկ, բուժաշխատող լինելու շնորհը և հենց այդ նվիրյալներն են իրենց ուսերին տանում մարդկության հույսերն ու սպասումները՝ դեպի կյանք վերադարձնելով հուսահատության շեմին հայտնված զավակին ու ծնողին, քրոջն ու եղբորը, տատին ու պապին... Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ -,-ասաց մարզի ղեկավարը:
Առողջապահության ոլորտի նվիրյալներին ուղղված գնահատանքի և մեծարանքի ջերմ խոսքեր հնչեցրեց նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Լոռու մարզպետի որոշմամբ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ և բարեխիղճ աշխատանքային գործունեության համար Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին՝
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Մեսրոպ Հազրոյանը,վիրաբույժ, փոխտնօրեն Տիգրան Հազրոյանը, վիրաբույժ Հովակիմ Գոգորյանը, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Մարտիրոս Մադոյանը, մանկաբույժ Արփինե Համբարյան, էնդոկրինոլոգ Ռուզաննա Սիրադեղյանը, մաշկավեներաբան Անուշ Գյոզալյանը, բուժքույրեր Սիրվարդ Օհանյանը, Արևհատ Սաֆարյանը, Հասմիկ Աբովյանը, Էլլա Կոստանյանը,Մարիամ Փանչոյանը,
«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նյարդաբան Ծովինար Գրիգորյանը, բուժքույր Էմմա Շահվերդյանը,
«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոնիստ Հասմիկ Մհերյանը, բուժքույր Մարգարիտ Թարխանյանը, «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վահե Անախասյանը, բժիշկ-լաբորանտ Վարվառա Բաղդասարյանը, մանկաբարձուհի Լորետա Չոբանյանը, Սարչապետի ԲՄԿ-ի բուժքույր Նարինե Բարսեղյանը,
«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը, ինֆեկցիոնիստ Սոֆյա Սերոբյանը, բուժքույր Սաթիկ Վարդանյանը, Նոր Խաչակապի ԲՄԿ-ի բուժքույր Անժելա Գաբրիելյանը,
«Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի մանկաբույժ Մարինե Կարապետյանը, բուժքույրեր Էլմիրա Օհանյանը, Հասմիկ Մինասովան,
«Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն Մարինե Սիմոնյանը, վիրաբույժ Արթուր Համբարյանը, բուժքույր Երանուհի Դանիելյանը,
«Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բժիշկ-լաբորանտ Արմինե Մարտիրոսյանը, բուժքույր Անի Նազլուխանյանը,
«Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի թերապևտ Սուսաննա Նասիլյանը, բուժքույր
Արմինե Կոսեմյանը,
«Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ-ի հոգեբույժ, նարկոլոգ
Հովհաննես Ամիրխանյանը, բուժքույր Մարգարիտա Սարիբեկյանը,
«Մեծավանի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքույր Մարիամ Քոչարյանը,
«Ճոճկանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրեն Նաիրա Գրիգորյանը, «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի ընտանեկան բժիշկ Նարինե Խաչատրյանը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի հիգիենիկ,
սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ
Անահիտ Զատիկյանը,
«Նորմեդ» բժշկական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի գերձայնային ախտորոշման բժիշկներ Վանինե Սիմոնյանը, Հասմիկ Ղոչիկյանը, մասնաճյուղի բուժքույր Նոնա Մանուչարյանը, «Լոռիմեդ» բժշկական կենտրոնի գերձայնային ախտորոշման բժիշկ Արմինե Դանիելյանը, «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի Վանաձորի կլինիկայի ղեկավար Իրինա Ղամբարյանը, «Եվրոդենտ» տոմատոլոգիական կլինիկայի ստոմատոլոգ Գևորգ Մարգարյանը:
Լոռու մարզի առողջապահական աշխատողների արհեստակցական միության նախագահ Լաուրա Հակոբյանի կողմից նրանց հանձնվեցին նաև նվերներ:
Մարզի բուժաշխատողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին, Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության աշխատակազմին գնահատանքի և մշտապես աջակցության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42