Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց ամառային զորակոչը

26.06.2023

Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկները՝ Վանաձոր խոշորացված համայնքից։
Վանաձորի զինկոմիսարիատի տարածքից նորակոչիկներին հանդիսավորությամբ ճանապարհելու էին եկել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային և համայնքային պաշտոնյաներ, ուժային կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, զինակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները:
Զորակոչիկներին օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը:
Ողջունելով ներկաներին՝ Գոռ Ասրյանը իր և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից տղաներին մաղթեց առողջություն, խաղաղ ու անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:
-Այսօր դուք հայրենասիրության և հայ տղամարդուն վայել արժանապատվության գիտակցությամբ եք համալրում մեր բանակի շարքերը։ Դուք գնում եք փոխարինելու ձեր ավագ ընկերներին և ստանձնում եք հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։ Տղե՛րք, ոչ մի իրավիճակում չկորցնեք ձեր զգոնությունը, եղե՛ք միասնական, հոգատար եղե՛ք միմյանց նկատմամբ, դժվարությունները հաղթահարեք ուս ուսի տված՝ միասնական ուժով։ Թող ձեր ծառայությունը խաղաղ լինի,-ասաց նա։
Նորակոչիկներին անփորձանք ծառայություն և բարի վերադարձ մաղթեց նաև Վանաձորի համայնքապետի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Անանյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42