Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» խորագրով տվյալների ներկայացում Վանաձորում

«Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» խորագրով տվյալների ներկայացում Վանաձորում 13.12.2022

Եվրասիա համագործակցության հիմնադրամը «Համայնքային աղքատության նվազեցում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում Վանաձորի Կերպարվեստի թանգարանում կազմակերպել էր «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» խորագրով տվյալների հանրային քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին մարզի համայնքների ՏԻՄ-երի, ՀԿ-ների, ՄՍԾ ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք:

Մարզում կիրականացվի ծրագիր  հողային ռեսուսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման նպատակով

Մարզում կիրականացվի ծրագիր հողային ռեսուսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման նպատակով 12.12.2022

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազակերպության «Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պարտավորությունների իրագործում հողային ռեսուսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագիրը: Վերջինս իրականացվում է Լոռու և Սյունիքի մարզերում՝ նպատակ ունենալով չեզոքացնել հողերի դեգրադացումը հողային ռեսուրսների ճիշտ կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով: Ծրագրի տևողությունը 3 տարի է:

Մեկնարկել է «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի 3-րդ փուլը

Մեկնարկել է «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի 3-րդ փուլը 12.12.2022

Դեկտեմբերի 1-ից մեկնարկել է «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» (EU4IMPACT) ծրագրի 3-րդ փուլը: Լոռու մարզում հնարավորինս ակտիվ դիմելիություն ապահովելու նպատակով Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց տեղեկատվական հանդիպում: Մարզի վարչական շրջանների և բնակավայրերի ՏԻՄ ներկայացուցիչներին, ծրագրով հետաքրքրվող անձանց ծրագրի մանրամասների ու մասնակցության պայմանների մասին տեղեկացրեցին Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի» ծրագրերի պատասխանատու Անդրեյ Աբոյանը և նախորդ երկու փուլերում Լոռու մարզից ընտրված 4 շահառուներն, ովքեր արդեն իսկ ծրագրի շրջանակներում բիզնես գործընթաց են սկսել:

Անցկացվեց «Պատանի երաժիշտ-կատարողների և ստեղծագործողների մրցույթ-փառատոնը»

Անցկացվեց «Պատանի երաժիշտ-կատարողների և ստեղծագործողների մրցույթ-փառատոնը» 09.12.2022

Դեկտեմբերի 8-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում «Պետական Աջակցություն Մշակութային Միջոցառումներին» ծրագրի շրջանակներում անցկացվեց ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից կազմակերպված «Պատանի երաժիշտ-կատարողների և ստեղծագործողների մրցույթ-փառատոնը», որին մասնակցում էին մարզի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող երաժիշտ-կատարողները:

Լոռու մարզում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման գործընթացը

Լոռու մարզում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման գործընթացը 08.12.2022

Կառավարության համապատասխան որոշմամբ՝ 2022 թվականի նոյեմբերից գործարկվել է խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման գործընթացը՝ ըստ գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության տվյալների: Համարակալման գործընթացի մեկնարկը տրվել է նաև Լոռու մարզում։ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, Սննդի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները գործընթացի մեկնարկին մասնակցել են Վանաձորի Խնձորուտ թաղամասում՝ տնտեսվարող Ռոբերտ Աքուլյանի ֆերմայում։ Շուրջ 50 տարի անասնապահությամբ զբաղվող գյուղատնտեսը 40 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ունի։ Ասում է՝ շատ կարևոր է կատարել օրենքի պահանջը։

Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների

Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների 08.12.2022

Առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 333-Ն որոշման 2-րդ կետը, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզպետի նոյեմբերի 9-ի 2011թ., թիվ 373-Ն որոշումը Լոռու մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ն իրականացնում է Լոռու մարզպետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում։ Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-28 14:48:53