Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բնակարանների գնման վկայագրեր ստացան Ադրբեջանից բռնի տեղահանված ևս չորս ընտանիքներ

19.07.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Ախթալա բնակավայրում էր՝ Ադրբեջանից բռնի տեղահանված ևս 4 ընտանիքի Բնակարանների գնման վկայագրեր հանձնելու նպատակով: Այցին էին միացել Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանը, ավագանու անդամներ։ Մարզի ղեկավարը վկայագրեր հանձնեց Լամարա Միրզոյանին, Նվարդ Սիլիկովային, Յաշա Գրիգորյանին՝ մեկ սենյականոց և Մարյանյանների ընտանիքին՝ 4 սենյականոց բնակարան ձեռքբերելու նպատակով:
Մարզի ղեկավարը շնորհավորեց նրանց և հույս հայտնեց, որ նրանք շուտափույթ կերպով կգնեն բնակարաններ: Քաղաքացիներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ՀՀ կառավարությանը, Ա. Խաչատրյանին, մարզպետի աշխատակազմին ընձեռած հնարավորության, աջակցության համար:
Ինչպես հայտնի է՝ Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հանձնաժողովի՝ այս տարվա մայիսի 23-ին կայացած նիստին տրված դրական եզրակացության համաձայն, Լոռու մարզում բնակվող 5 ընտանիքի համար հատկացվել են Բնակարաների գնման վկայագրեր(Սպիտակ համայնքում բնակվող՝ 1 և Ախթալա համայնքում՝ 4 ընտանիքի): Եզրակացությունը հաստատվել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետի համապատասխան հրամանով:
Հիշեցնենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարությանը ենթակա միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ մարզերում նաև՝ մարզպետի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված, իրենց հատկացված ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում փաստացի բնակվող, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, Ադրբեջանից բռնագաղթած այն ընտանիքներն են օգտվել աջակցությունից, որոնք համապատասխանում են ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 20-ի 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին(այդ թվում նրանք, ովքեր հաշվառվել են միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից 2003թ., իսկ մարզերում՝ 2003թ. հաշվառման մեջ ընդգրկված չլինելու դեպքում՝ 2005թ.):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06