Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ուտելի բույսերի փառատոն»՝ Դսեղում «Արի՛ Լոռի, գնանք քոլի»

24.07.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Լոռու մարզպետարանի հետ համագորակցությամբ այս տարի «Ուտելի բույսերի փառատոնն» անցկացվեց հուլիսի 22-ին՝ Լոռվա չնաշխարհիկ Դսեղ գյուղում։
Արդեն չորրորդ անգամ Ուտելի բույսերի փառատոնը կազմակերպվում է ՀԿ կենտրոնի կողմից։ Այս տարի «Ուտելի բույսերի փառատոնի» կարգախոսն է՝ «Արի՛ Լոռի, գնանք քոլի»։
Միջոցառմանը ներկա էին և իրենց ու մարզպետ Արամ Խաչատրյանի ողջույններն էին բերել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը:
Փառատոնին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ:
Նրանք շրջեցին տաղավարներով, համտեսեցին բազմազան ուտեստները, ներկա գտնվեցին վարպետաց դասերին:
Գոռ Ասրյանն իր խոսքում կարևորեց նման փառատոների կազմակերպումը զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, Լոռու չքնաղ բնությունը, ավանդույթներն աշխարհին ճանաչելի դարձնելու առումով:
- Լոռու մարզպետարանը մշտապես պատրաստ է աջակցելու բոլոր ողջունելի նախաձեռնություններին: Նամանատիպ միջոցառումներն ակտիվություն են մտցնում մարզում, շատ զբոսաշրջիկներ բերում, ինչն էլ իր հերթին, շղթայական կերպով, տնտեսական ակտիվություն է առաջացնում,-ասաց Գ. Ասրյանը:
Տիգրան Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ Լոռու մարզպետարանը սիրով համագործակցել է ՀԿ կենտրոնի հետ այս գեղեցիկ փառատոնի կազմակերպման հարցում:
-Ես առիթ եմ ունեցել իմ խոսքում նշելու, որ այս փառատոնը սիրո փառատոն է և այսօր Դսեղում շատ սեր կա, սեր մեկմեկու, հայրենիքի նկատմամբ, մեր բնօրրանի ամեն մի ծառի ու թփի նկատմամբ: Եթե շատ սեր լինի, մեզնից յուրաքանչյուրի մոտ ամեն ինչ շատ ավելի լավ կստացվի,-ասաց նա:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը: Անդրադառնալով փառատոնի կազմակերպման նախաձեռնությանը՝ նա նշեց, որ նպատակը եղել է լոռեցիների կենցաղային առանձնահատկությունները ներկայացնել աշխարհին և դրանցից մեկը լոռեցիների կողմից ուտելի բույսերի շատ օգտագործումն է խոհանոցում:
Ինչպես հայտնի է, Լոռին հարուստ է բուսատեսակների բազմազանությամբ և դրա օգտագործմամբ՝ խոհանոցում։ Տեղացիները պահպանել են հավաքչության ավանդույթը և ամեն գարուն-ամառ գնում են հավաքի և ուտելի խոտաբույսերից պատրաստում յուրահատուկ ու համեղ կերակուրներ, և հենց այս ամենով էլ պայմանավորված՝ լոռեցիներին անվանում են «քոլեցի»։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջային կոմիտեի մարքեթինգի և խթանման բաժնի ղեկավար Հայկանուշ Սահակյանը կոմիտեի անունից նույնպես ողջունեց միջոցառումը և նշեց, որ սիրով աջակցություն է ցուցաբերվել փառատոնի կազմակերպմանը:
Փառատոնի շրջանակներում անցկացվեցին ազգային և մշակույթային միջոցառումներ, լոռեցիների ձեռքով հավաքած, մշակված և պատրաստված բուսական ուտեստների չորացված ու պահածոյացված բույսերի համտես և վաճառք, վարպետաց դասեր,
ուտեստի համտես-հյուրասիրություն,
քայլարշավներ՝ վայրի հավաքչության կանոնների ուսուցմամբ ու պատմությամբ,
ժողովրդական խաղերի ուսուցում,
ազգային երգ ու պարի ուսուցում։
ՀԿ կենտրոնի կողմից Լոռու մարզպետարանին՝ ի դեմս մարզպետ Արամ Խաչատրյանի և մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանին հանձնվեցին շնորհակալագրեր՝ «Ուտելի բույսերի փառատոնի» կայացման գործում ունեցած անգնահատելի ներդրման և մասնակցության համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42