Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լուսաբաց» մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը

20.07.2023

ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով՝ այսօր Լոռու մարզի տարբեր համայնքներից Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը՝ ևս 150 երեխա:
Աշխատանքները համակարգեցին և երեխաներին բարի ճանապարհ մաղթեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները: Ողջունելով ճամբարականներին՝ նրանց մաղթեցին անմոռանալի հանգիստ, վառ և տպավորիչ հիշողություններ և նշեցին, որ պետական աջակցությամբ տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի երեխաներին պարգևել ամառային անհոգ առօրյա:
Ծնողներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտենցին երեխաներին նման հնարավորություն տալու համար:
Հիշեցնենք, որ 7-13 տարեկանը չլրացած երեխաների ամառային հանգիստը կազմակերպվում է երկու հերթափոխով՝ 20-ական օրով: Առաջին հերթափոխի խումբը վերադարձել է, երկրորդ հերթափոխը կհանգստանա հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը:
ՀՀ կառավարության կողմից ամառային հանգստի կազմակերպման ծրագրում ընդգրկվել են սոցիալական տարբեր խմբերի պատկանող ընտանիքների դպրոցահասակ երեխաները:
Հիշեցնե՛նք, որ այս ծրագրի շրջանակներում այս տարի ճամբարում իրենց հանգիստը կանցկացնի ընդամենը 300 դպրոցական:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06