Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 27.12.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն: Ա. Խաչատրյանին դիմել են քաղաքացիներ մարզի տարբեր բնակավայրերից՝ սոցիալական աջակցության, զբաղվածության ապահովման, տանիքի վերանորոգման և այլ հարցերով: Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ քաղաքացիներին մասնագիտական խորհրդատվություն տալու, ուղղորդելու նպատակով:

Հրաձգության մրցաշար՝ Լոռու մարզպետի աշխատակազմում 26.12.2023
Լոռու մարզպետի աշխատակազմում զորահավաքային նախապատրաստության բաժնի նախաձեռնությամբ անցկացվել են հրաձգության մրցումներ, որին մասնակցել են բոլոր աշխատակիցները: Մի քանի փորձնական պարապմունքներից հետո անցկացված մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած 9 աշխատակիցներն այսօր մասնակցել են մրցաշարի եզրափակիչ փուլին: Մրցույթի հանձնաժողովի նախագահը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն էր, ժյուրիի կազմում՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը և աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը:

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում 26.12.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն տեղակալ Գոռ Ասրյանի, աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ մարզի ղեկավարը շնորհավորել է Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել աշխատանքային հաջողություններ:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արթուր Երոյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետ Սամվել Գևորգյանը ռազմական կրթության նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով հանդիպել են մարզի ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների և զինղեկների հետ։ Հանդիպման ընթացքում Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավարն անդրադարձել է բուհի գործունեությանը, նորացված ուսումնական ծրագրերին, կուրսանտների, ինչպես նաև շրջանավարտների համար նախատեսված արտոնություններին:

Լոռու մարզպետը շնորհակալագրերով պարգևատրեց անցնող տարում հաղթանակներ գրանցած մարզիկներին 25.12.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալեց 2023 թվականի ընթացքում միջազգային մրցաշարերից հաղթանակով վերադարձած մարզիկներին և նրանց մարզիչներին։ Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի օգնականներ Էրիկ Կոստանյանը, Տիգրան Խաչատրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Ողջունելով մարզիկներին և շնորհավորելով նրանց հաջողությունների ու գրանցած լավ արդյունքների կապակցությամբ՝ Արամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց քրտնաջան աշխատանքի համար։ Նա նշեց, որ հպարտ է լոռեցի մարզիկների արդյունքներով.

Աշխատանքային խորհրդակցություն համայնքների ղեկավարների հետ 25.12.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրել է խորհրդակցություն տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը նշել է, որ 2023 թվականին մարզում իրականացվել է 63 սուբվենցիոն ծրագիր, նույնքան էլ նախատեսվում է 2024 -ին:



