Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թանգարանների միջազգային օրը՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում

21.05.2024

«Թանգարանների միջազգային օրվա» կապակցությամբ, «Թանգարանային գիշեր» միջացառումների շրջանակում մայիսի 18-ին գեղեցիկ միջոցառումներ էին կազմակերպվել Լոռու մարզի բոլոր թանգարաններում՝ մարզի մշակութասեր հասարակության համար ստեղծելով իսկական տոն: «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» էին այցելել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչութան պետ Գարեգին Քարհանյանը, մարզպետի աշխատակազմի այլ պատասխանատու պաշտոնյաներ՝ «Թանգարանների միջազգային օրվա» կապակցությամբ աշխատակիցներին և հյուրերին շնորհավորելու և տոնական ցուցադրության բացմանը ներկա լինելու նպատակով: Մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից թանգարանի աշխատակիցներին շնորհավորեց և երախտագիտության ու գնահատանքի ջերմ խոսքեր հղեց Հովհաննես Ավետիսյանը: Նա Լոռու մարզպետի շնորհավորագրեր հանձնեց թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանին և թանգարանի մի խումբ աշխատակիցների: «Ձեր նվիրված ու բարեխիղճ աշխատանքն ուղղված է ազգային և համամարդկային արժեք կրող, հայ կենցաղն ու բարքերը ներկայացնող թանգարանային մշակույթի պահպանությանը, զարգացմանը և հանրահռչակմանը: Ձեր օրինակելի գործունեությամբ դուք նպաստում եք սերունդների կրթությանը և գեղագիտական դաստիարակությանը՝ նրանց հաղորդակից դարձնելով պատմությանը, գեղեցիկի և արժեքավորի հետ»,-մասնավորապես նշված էր շնորհավորագրում: Տոնական օրվա կապակցությամբ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը» հյուրերին ներկայացավ «Լոռու մշակութային գլուխգործոցները» ցուցադրությամբ, որն ընդգրկում էր Լոռին ներկայացնող 240-ից ավելի գտածոներ: Ցուցադրության կազմակեպման գործում թանգարանին մեծ աջակացություն էին ցուցաբերել Հնագիտության, ազգագրության ինստիտուտի աշխատակից Բեն Վարդանյանը և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ Արման Նալբանդյանը, որոնց պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերն էլ տեղ էին գտել ցուցադրությունում։ Ներկայացված էին թանգարանի հնագիտության ֆոնդում ամփոփված կարևորագույն հնագիտական նմուշներ՝ ընդգրկելով մի քանի ժամանակաշրջաններ՝ Լոռին բրոնզե դարից մինչև ուշ միջնադար։ Ներկաները շրջեցին ցուցադրության սրահում, ծանոթանալով արժեքավոր գտածոներին: Տոնական օրն ամփոփվեց երաժշտական կատարումներով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-04 11:57:49