Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը ՏԻՄ 18-րդ ամյակի կապակցությամբ 10.11.2014
Հարգելի գործընկերներ՝ Լոռու մարզի քաղաքային, գյուղական համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, աշխատակազմերի ղեկավարներ, աշխատակիցներ Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 18-րդ ամյակի առթիվ՝ խորապես կարևորելով ու բարձր գնահատելով այն պատասխանատու աշխատանքը, որ կատարում եք դուք:

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը 03.10.2014
Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ 19.09.2014
Սիրելի հայրենակիցներ: Արդեն 23-րդ տարին է, որ հայ ժողովուրդը տոնում է իր համար ամենանվիրական, ամենապանծալի Անկախության օրը: Նվիրական օր ոչ միայն ժամանակակիցներինս համար, այլև հայոց բոլոր ապրած և ծնվելիք սերունդների, քանզի մեր հարատևության, մեր արարումների

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ 20.06.2014
Հարգելի բուժաշխատողներ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը: Լոռու առողջապահական ոլորտում բարեփոխումներն ու ձեռքբերումներն ակնհայտ են. շարունակվում են առողջապահական հիմնարկների վերանորոգումն ու վերազինումը, մարզի բազմաթիվ մասնագետներ անցել են որակավորման դասընթացներ, բուժաշխատողներիդ շարքերը համալրվում են երիտասարդ կադրերով , նաև՝ բուժհետազոտման, ախտորոշման մասնավոր ծառայություններ են ավելացել:

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 31.05.2014
Հարգելի՛ բարեկամներ: Մեր երկրում, արդեն 64-րդ անգամ՝ հունիսի 1-ին, մենք նշում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Յուրաքանչյուր ընտանիք երջանիկ և ամուր է իր երեխաներով, ուստի սա ոչ միայն երեխաների, այլև բոլոր ընտանիքների տոնն է:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ 27.05.2014
Սիրելի՛ հայրենակիցներ: Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ: Այսօր, տասնամյակների հեռվից, երբ քննում ենք 96 տարի առաջ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած բացառիկ իրադարձությունները, կրկին ու կրկին համոզվում ենք, որ միասնականությունն ու հաղթանակի մեծագույն կամքն է ազատ և անկախ ապրելու, արարելու, ազգային պետականություն ունենալու գրավականը: