Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը ՏԻՄ 18-րդ ամյակի կապակցությամբ

10.11.2014

Հարգելի գործընկերներ՝ Լոռու մարզի քաղաքային, գյուղական համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, աշխատակազմերի ղեկավարներ, աշխատակիցներ
Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 18-րդ ամյակի առթիվ՝ խորապես կարևորելով ու բարձր գնահատելով այն պատասխանատու աշխատանքը, որ կատարում եք դուք:
Համակարգի ձևավորման օրվանից ի վեր տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի են ունեցել մի շարք կարևոր բարեփոխումներ, որոնք ավելի լայն հնարավորություններ են ստեղծել ՏԻՄ-երի կատարելագործման, նրանց աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու, համայնքների ինքնադրսևորման համար: Զարգացումն ինքնին տևական գործընթաց է, սակայն տեղական ինքնակառավարման մարմինները, գործելով ընդհանուր օրենսդրական դաշտում, պետք է կարողանան գտնել և կիրառել այն արդյունավետ մոտեցումը, որն անհրաժեշտ և նպատակահարմար է տվյալ համայնքի զարգացման համար: Այդ հարցում շատ կարևոր է նաև մեր՝ մարզային իշխանությունների դերը: Մեր միասնական և վերջնական նպատակակետը պետք է լինի ուժեղ և կազմակերպված համայնք ունենալը, ինչը բխում է ոչ միայն համայնքի, մարզի, այլև երկրի շահերից: Իսկ այս գործընթացը պետք է լինի շարունակական՝ մշտապես կատարելագործվելու ակնկալիքով: Ուժեղ համայնք նշանակում է ուժեղ պետություն, բարեկեցիկ հասարակություն:
Պետք է խոստովանել նաև, որ որքան կայացած է համայնքն իր տեղական ինքնակառավարման համակարգով, այնքան ամուր են ժողովրդավարության կայացման հիմքերը երկրում: Ամեն մի համայնք, որպես մի ընտանիք, առկա խնդիրները միասնական ուժերով լուծելու, հանդուրժողականության օրինակ դառնալով` հզորացնում է պետությունը: Համոզված եմ, առաջիկայում մեր համախբված աշխատանքի շնորհիվ է՛լ առավել առաջընթաց ենք գրանցելու, է՛լ ավելի ամուր ենք կանգնելու հողին՝ համայնքների համար ապահովելով միմիայն բարեկեցություն և այս ամենը նաև ՏԻՄ-երի ղեկավարների ու աշխատակիցների, ավագանիների անդամների նվիրված աշխատանքի շնորհիվ:
Կրկին շնորհավորելով տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր աշխատակիցներին` մաղթում եմ բարեկեցություն, հաստատակամություն և նորանոր հաջողություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59