Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը

03.10.2014

Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ,
ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Յուրաքանչյուր ազգ ու ժողովուրդ նախանձախնդիր է իր նոր սերնդին գիտելիքներով զինելու համար:Սակայն, եթե նրանցից շատ-շատերը կրթության և դաստիարակության նպատակը հիմնականում տեսնում են այդ գիտելիքներով անձնական բարօրություն ստեղծելու մեջ, որն անշուշտ կարևոր է, հայ ժողովուրդը, հնուց ի վեր, իր զավակին կրթված ու գիտելիքներով հարուստ տեսնելու նպատակը հանրությանը և հայրենիքին առավել չափով ծառայելու մեջ է տեսնում:Սա է հայերիս նկարագիրը:Ուստիև, մեր պետության հզորացման և ազգային իղձերի իրականացման գործում հավասարաչափ կարևոր ենք համարում ձեզնից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը, լինի այն սահմանամերձ փոքրիկ գյուղի, մայրաքաղաքի, մարզկենտրոնի,թե Սփյուռքի կիրակնօրյա հայկական դպրոցում:
Դուք նոր սերնդին տալիս եք ոչ միայն գիտելիքներ, այլև ավանդում եք մեր ժողովրդի հայրենսաիրության դարավոր ոգին, հայրենիքի արժանավոր քաղաքացին ու զինվորը լինելու բարձր գիտակցումը: Ձեր մանկավարժական գործունեությամբ, նաև անձնական օրինակով ու նվիրումով է ուրվագծվում 21-րդ դարի հայ մարդու նկարագիրը:
Կրթության ոլորտը մեզանում մշտապես բարենորոգվում է՝ ի շահ եկող սերունդների, ի շահ վաղվա օրվա: Եվ ինչպես յուրաքանչյուր ընտանիքի համար թանկ են իր երեխաները, հանրության համար նույնքան թանկ եք դուք՝ այդ երեխաների միտքն ու հոգին դարբնող մանկավարժներդ:
Շնորհակալություն ձեզ՝ մեծավանդ ու արգասաբեր գործունեության համար:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ, բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ձեր անչափ կարևոր և պատասխանատու գործում:

 

Արթուր Նալբանդյան
Լոռու մարզպետ


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53