Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղերձը հաշմանդամների միջազգային օրվա առթիվ

02.12.2014

Արդեն 22 տարի դեկտեմբերի 3-ին ամբողջ աշխարհում նշվում է Հաշմանդամների միջազգային օրը: Այն ևս մեկ անգամ հուշում է մեզ ու պարտադրում անել հնարավորինը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք ունենան հավասար հնարավորություններ և իրավունքներ: Այս օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վրա սևեռելու, նրանց հոգսերով մտահոգվելու համար: Հատկապես վերջին տասնամյակում հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված ծրագրեր են իրականացվում թե՛ ՀՀ կառավարության և թե՛ միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք տալիս են իրենց ցանկալի արդյունքը: Ու չնայած այս ամենին, դեռևս բազմաթիվ անելիքներ կան: Մեզ համար այսօր առաջնային է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծումը, այլև հանրության վերաբերմունքի արմատական վերափոխումը, ինչին, համոզված եմ, մենք կհասնենք նպատակասլաց և համախմբված աշխատանքի միջոցով: Նրանց խնդիրների լուծմանն ուղղված առաջընթաց քայլ է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողվի գործունեությունը, որն առանձնանում է իր ակտիվությամբ: Հատկանշական է, որ Հանձնաժովի կազմում ընդգրկված են ոչ միայն պետական, այլև հասարակական կառույցների ներկայացուցիչներ և համատեղ աշխատանքը նպաստում է խնդիրների արդյունավետ լուծմանը: Այս առումով ուզում եմ առանձնացնել ու բարձր գնահատականի արժանացնել հատկապես հաշմադամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների գործունեությունը՝ գոհունակությամբ նշելով, որ այդ կառույցներից շատերը ստեղծել ու ղեկավարում են հաշմանդամություն ունեցող անձինք:
Սիրելի բարեկամներ,
Մեր միասնական նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ լիարժեք պաշտպանված լինեն ձեր իրավունքները, որ ակտիվ մասնակցություն ունենաք երկրի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում:
Մաղթում եմ քաջառողջություն ձեզ և ձեր ընտանիքներին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23