Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ

15.04.2016

Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա կապակցությամբ:

Անկախ պետականության անցած ժամանակաշրջանը Հայաստանի ոստիկանության կայացման ու ամրապնդման կարևոր ժամանակահատված էր, որի ընթացքում ոստիկանության  ողջ համակարգը, նրանց շարքերում Լոռու մարզային կառույցը, պատվով իրականացրել է իր առաքելությունը:

 Ե´վ Արցախյան ազատամարտում, և´ հանցավորության դեմ պայքարում մեր ոստիկաններից շատերը դրսևորեցին մասնագիտական բարձր որակներ ու հերոսական կեցվածք:

Մեր ոստիկանությունն անցել է վերափոխումների բարդ շրջադարձերի միջով, և այսօր էլ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են: Դա մեր պետականության ամրապնդման, իրավապաշտպանության անաղարտության, մարդկանց գույքի, կյանքի ու արժանապատվության պահպանման երաշխիքն է:

Մեկ անգամ չէ, որ նշել ենք. Լոռու մարզի բնակչությունը վստահում է ձեզ և, որ ամենակարևորն է՝ հավատում է կարգ ու կանոնի պահպանման, հանցագործությունների դեմ մղվող պայքարում ձեր աննահանջ կեցվածքին:

Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, մաղթում անվտանգ ծառայություն, անձնական երջանկություն:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53