Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

06.04.2016

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետմամբ սրբագործված այս տոնը, կրկնակի խորհուրդ ունի և առավել կարևորվում է, քանի որ հնարավորություն է տալիս վերստին խոստովանելու Ձեր նկատմամբ ունեցած մեր անսահման սերը, հարգանքն ու երախտագիտությունը:

Այսօր մեր ամենաառաջնային խնդիրներից մեկը վաղվա հուսալի ապագայի հանդեպ հավատի ու մատաղ սերնդի մեջ հայրենասիրության անկոտրում ոգու դաստիարակումն է, և այդ պատասխանատվության մի զգալի մասը դուք եք ստանձնել:

 Սիրելի՛ կանայք

Մոր ու կնոջ նկատմամբ սիրո ու երախտագիտության դրսևորումները հայկական մշակույթի անբաժանելի մասն են կազմում: Դուք եք մեր կյանքի այն լուսավոր կետը, հանուն որի, մենք ունակ ենք հաղթահարելու անգամ դժվարահաս  բարձունքները: Հայ ընտանքի ամրությունն ու հաջողություններն ավանդաբար խարսխված են եղել ձեր հոգատարության ու անձնազոհության վրա, ուստի առավել քան կարևոր է ձեր դերակատարությունն այսօր, երբ մեր երկրի առջև բազմաթիվ մարտահրավերներ կան ծառացած:

Կրկին անգամ շնորհավորելով ձեզ, բարեմաղթում եմ՝ եղե՛ք միշտ երջանիկ,  կենսուրախ ու լավատես: Կենսատու ու արարող լույսով լցրեք մեր կյանքը:

Ձեզ անսպառ սեր ու հաջողություններ եմ մաղթում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00