Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

08.03.2016

Թանկագին կանայք, մայրեր և քույրեր

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով։ Ի սրտե ցանկանում եմ Ձեզ ընտանեկան ջերմություն, անսահման սեր, երջանկություն, խաղաղություն։
Սիրելի կանայք
Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր նկատմամբ ունեցած մեր անսահման սիրո ու ակնածանքի մասին, ընդգծելու Ձեր կարևոր առաքելությունը, Ձեր մեծ դերակատարությունը մեր երկրի պետականության կայացման, հայկական ավանդական ընտանիքի պահպանության գործում:
Հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը լի է հայ կնոջ բացառիկ արիության և անձնազոհության օրինակներով: Այսօր ևս Ձեզ դժվարին ժամանակներ են բաժին հասել: Ձեզնից շատերն իրենց փխրուն ուսերին ստիպված են լինում կրել ընտանիքի հոգսը, միևնույն ժամանակ դաստիարակել Հայրենիքի համար արժանի զավակներ:
Գնահատելի է Ձեր ակտիվ մասնակցությունը նաև հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: Ցանկացած բնագավառում հանդես գալով որպես հմուտ կազմակերպիչներ՝ Դուք առանձնանում եք գործի նկատմամբ ունեցած բացառիկ պատասխանատվությամբ:
Հարգարժան կանայք
Դուք արժանի եք միայն մեծ սիրո, ընտանեկան երջանկության ու մեծարանքի: Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կյանքում միշտ ունենա ամուր հենարան՝ սիրող ամուսին ու երջանիկ զավակներ։
Կրկին անգամ շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ, որ գարնանային այս հիասքանչ օրը, որը նաև բնության զարթոնքն է խորհրդանշում, Դուք վայելեք միայն երջանկություն, սեր և բերկրանք։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53