Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Լոռու գրադարանավարներին՝ Գրադարանավարի օրվա առթիվ

06.10.2016

Հարգելի բարեկամներ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ու ձեր բազմահազար ընթերցողներին՝ գրադարանավարի  օրվա առթիվ:

Գյուղական համայնքի դպրոցական գրադարանից մինչև Մատենադարան, անգնահատելի մեծ դեր են կատարում  սերունդների գրագիտության բարձրացման, լայն աշխարհայացքի ձևավորման, հայրենասիրական դաստիարակության գործում: Լոռու մարզի գրադարանների մասնագետներն ու մատենագետները ևս, մեծապես նպաստում են մեր գրողների, գիտնականների, արվեստագետների հանրաճանաչությանը, մարդկության կուտակած գիտելիքների պահպանմանն ու նոր սերունդներին դրանց հետ հաղորդակից դարձնելուն:

Ձեր օգտաշահ գործը տեսանելի է և բարձր գնահատանքի արժանի:

Կրկին շնորհավորելով Գրադարանավարի օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն և բարեկեցություն:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00