Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ 21.06.2019
Հարգելի՛ բուժաշխատողներ, աշխարհի ամենահումանիտար մասնագիտությունը կրող սիրելի՛ գործընկերներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը: Այդ պատիվն ինձ այսօր վերապահված է ոչ միայն իբրև մարզպետ, այլ նաև՝ որպես բժիշկ, ով շուրջ 15 տարի իր ծառայություններն է մատուցել հանրությանը, ինչի համար չափազանց հպարտ եմ: Այս մասնագիտական տոնն առիթ է նշելու, որ վերջին տարում ոլորտում իրականացվող բարեփոխումներն աննախադեպ են ու դրանք հետևողականորեն իրականացվում են նաև Լոռու մարզում:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 31.05.2019
Իմ փոքրի՛կ բարեկամներ, թանկագի՛ն ծնողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ամենալուսավոր տոներից մեկի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Այսօր ձեր տոնն է: Պաշտպանելով և երջանկացնելով մեր երեխաներին՝ մենք ապահովում ենք մեր երկրի կայունությունն ու առողջ ապագան: Նրանց ճիշտ դաստիարակությունից է կախված մեր ժողովրդի հետագա բարեկեցությունը, շիտակ և ուժեղ պատմությունը, աշխարհի բարոյական պատմությունը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Հանրպետության տոնի առթիվ 27.05.2019
Սիրելի՛ լոռեցիներ, Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ և ուզում մեկ անգամ ևս փաստել, որ մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի և վերածնունդի մեկնարկի օրն է: Հայրենիքն ու նրա անկախությունը պաշտպանելու համար մարտական դիրքերում իրենց խիզախ ու անձնազոհ դրսևորեցին նաև լոռեցիները: Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ 24.05.2019
Սիրելի´ շրջանավարտներ, Շնորհավորում եմ դպրոցական Վերջին զանգի, Վերջին դասի կապակցությամբ: Այսօր դուք թևակոխում եք առավել հասուն կյանք, ձեր առջև բացվում է չափազանց պատասխանատու մի շրջափուլ, և առավել քան երբևէ պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ 17.05.2019
Հարգելի՛ բարեկամներ Ջերմորեն շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Մեր երկիրը առանձնահատուկ հպարտությամբ է մասնակից դառնում այս տոնին, քանզի այն առավելապես հատուկ է հազարամյակների քաղաքակրթություն ունեցող այն սակավաթիվ ազգերին, որոնք աշխարհին ասելիք ունեն:Հայաստանն, այդ թվում և մեր չքնաղ Լոռին, թանգարան են բաց երկնքի տակ: