Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ալավերդու տոնի, Մետալուրգի և հանքագործի օրվա առթիվ

22.07.2019

Սիրելի՛ ալավերդցիներ.
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ սիրելի ծննդավայրին նվիրված տոնի, ինչպես նաև հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ: Այս երկու տոների համադրումը խորհրդանշական է, քանզի Ալավերդի քաղաքը ծնունդ է առել ու զարգացում է ապրել՝ իբրև արդյունաբերական քաղաք: Վստահ եմ՝ հպարտանում եք սիրելի ծննդավայրի ավանդույթներով, քաղաքի յուրօրինակ կոլորիտով, բնակավայրին համ ու հոտ տվող մարդկանցով: Այդ ամենով հպարտանում եմ նաև ես՝ որպես մարզի ղեկավար, հպարտանում ենք մենք՝ լոռեցիներս ու ամբողջ սրտով հավատում, որ այսօր քաղաքի առջև ծառացած խնդիրներն անցյալում են մնալու ու քաղաքը շատ կարճ ժամանակ անց վերագտնելու է արդյունաբերական հզոր քաղաք լինելու իր երբեմնի համբավը: Վստահ եղե՛ք, դրա համար անելու եմ ամեն հնարավորն ու անհնարինը:
Միայն համատեղ ջանքերի ու համախմբվածության շնորհիվ կարելի է հաղթահարել դժվարությունները, իսկ խնդիրները հաղթահարելու← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43