Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի աշխատակազմը շարունակում է հանդիպումները բնակչության հետ

04.04.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ տեղակալ Հովհաննես Ավետիսյանն ապրիլի 2-ին այցելել է Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 5/1 շենքի բակ, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել առկա հիմնախնդիրներին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Վանաձոր համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամներ:
Հանդիպման ընթացքում մարզպետի տեղակալը մանրամասն ներկայացրել է Վանաձորում ՀՀ կառավարության կողմից և սուբվենցիոն ծրագրերով տարբեր ոլորտներում իրականացվող նախաձեռնությունները:
Մասնավորապես, նա անդրադարձել է համայնքային ենթակառուցվածքների բարելավման, ճանապարհաշինության և բարեկարգման ծրագրերին, նշել, որ այդ ծրագրերը և համայնքային զարգացման մի շարք այլ ծրագրեր կշարունակվեն նաև այս տարի՝ համայնքապետարանի հետ սերտ համագործակցությամբ:
Հ. Ավետիսյանն ընդգծել է, որ Կառավարության, Լոռու մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների նպատակը մարզի, այդ թվում՝ նաև Վանաձորի բոլոր թաղամասերի համաչափ զարգացումն է, և յուրաքանչյուր բնակչի կարծիքն ու մասնակցությունը կարևոր է այդ գործընթացում:
Բնակիչները բարձրաձայնել են իրենց հուզող մի շարք խնդիրների մասին՝ կապված շենքի տանիքի նորոգման, բակի բարեկարգման և այլ հարցերի հետ:
Լոռու մարզպետի տեղակալը հավաստիացրել է, որ ոլորտի պատասխանատուների հետ լրացուցիչ ուսումնասիրություններ կիրականացվեն և հետևողականություն կցուցաբերվի բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ: Մարզկենտրոն Վանաձորի խնդիրների արդյունավետ լուծման հարցում նա առանձնապես կարևորել է համայնքապետարանի դերը:
Հ. Ավետիսյանը միաժամանակ բնակիչներին տեղեկացրել, որ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները շարունակելու են հանդիպումները և համագործակցությունը բնակչության հետ՝ Վանաձորի և ամբողջ մարզի զարգացման ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու նպատակով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:57:57