Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Շրջայց ջրհեղեղից տուժած բնակավայրերով 07.06.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 7-ին այցելել են ջրհեղեղից առավել տուժած Ալավերդու Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց: Նրանց է միացել նաև աղետի գոտի ժամանած, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Շիրակի մարզի համայնքների ղեկավարներ, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը: Շիրակի մարզպետը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել աղետից տուժած բնակավայրերին: Պաշտոնյաները նշված հատվածներում հետևել են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին:

Լոռու մարզպետն աղետի գոտում հերթական խորհրդակցությունն է անցկացրել 05.06.2024
Աղետի գոտում ներկա պահին իրականացվող աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով՝ հունիսի 4-ին՝ վաղ առավոտյան, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Ալավերդու համայնքապետարանում անցկացրել է խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա են եղել ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Մանուկյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչական մարմնի, «ՀԷՑ», «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի և այլ կառույցների պատասխանատու պաշտոնյաներ։

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների շրջանակում հունիսի 4-ին այցելել են Ալավերդի համայնքի հեղեղումներից տուժած Թումանյան փողոց և Սանահին կայարան թաղամաս: Շրջայցի ընթացքում առողջապահության նախարարը, մարզի ղեկավարը ծանոթացել են Թումանյան փողոցում և Սանահին կայարան թաղամասում աղետի գոտու հետևանքով ստեղծված իրավիճակին:

Շրջայցեր համայնքներում՝ հեղեղի հետևանքների վերացման աշխատանքները կանոնակարգելու նպատակով 04.06.2024
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի ուղեկցությամբ հունիսի 3-ին այցելել են Տաշիր համայնքի հորդառատ անձրևներից տուժած թաղամասեր։ Նախարարն ու մարզի ղեկավարը դիտարկել են համայնքի վնասները, վերականգնման հնարավորությունները, քննարկել հրատապ լուծում պահանջող խնդիրները, զրուցել վնասներ կրած բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին։ Շրջայցը շարունակվել է Գյուլագարակ համայնքում, դիտարկվել է Հոբարձի բնակավայր տանող փլուզված կամուրջը:

Տեղի է ունեցել օպերատիվ շտաբի հերթական նիստը 04.06.2024
Հունիսի 3-ին` աղետի 9-րդ օրը, կայացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նիստին մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, պատասխանատու պաշտոնյաներ։ Զեկուցվել է երեկ երեկոյան նախարարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

ԿԳՄՍ նախարարն ու Լոռու մարզպետը շնորհավորել են Ալավերդու դպրոցականներին 03.06.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, այցելել են Ալավերդի համայնքի Մ. Թանդիլյանի անվան թիվ 10 և Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցներ: