Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի այցը համայնքներ 18.05.2012
Մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում Լոռու մարզը պետբյուջեից ստացել է 1 մլրդ 300 միլիոն դրամ: Այդ միջոցների հաշվին մարզի 55 համայնքներում իրականցվում են քաղաքաշինական, կոմունալ-կենցաղային և այլ կարգի ծրագրեր, որոնց կատարման որակին ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն օրերս հերթական շրջայցը կատարեց Սպիտակի տարածաշրջանի մի քանի համայնքներում: (Տեսանյութ)

Լոռին փառաբանում է Մեծ Հաղթանակն ու Շուշիի ազատագրման օրը 10.05.2012
Մայիսի 9-ին՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 67-րդ և Շուշիի ազատագրման 20-րդ տարելիցների կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշակոթողի մոտ։ Վաղ առավոտից հնչում էր տոնական երաժշտություն և բազմաթիվ վանաձորցիներ ծաղիկներ էին դնում հուշակոթողին։

ՀՀ վարչապետը ծանոթացավ նոր կառուցվելիք բժշկական կենտրոն համար հատկացված տարածքին 02.05.2012
Ապրիլի 30-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի և մի խումբ պաշտոնատար անձանց հետ Վանաձորում էր: Նա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և ՙՎանաձորի բժշկական կենտրոն՚ ՓԲԸ տնօրեն Մհեր Մարգարյանի ուղեկցությամբ ծանոթացավ նոր կառուցվելիք բժշկական կենտրոնի համար հատկացված Նժդեհի փողոցի թիվ 2/42 հասցեում գտնվող 31 720 քառ.մետր մակերեսով տարածքին: (Դիտել տեսանյութը)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ապրիլի 27-ին Լոռու մարզում էր: 28.04.2012
Հանրապետության ղեկավարի աշխատանքային այցը մեկնարկել է Վանաձորի «Գլորիա-Սարտիս» կարի ֆաբրիկա այցելությամբ: Նախագահը ծանոթացել է ֆաբրիկայում իրականացված աշխատանքներին ու զարգացման ծրագրերին: Դեռևս 2009թ. Հանրապետության ղեկավարի նախորդ այցի ժամանակ իտալական «SARTIS» և հայկական «Գլորիա» ընկերությունները ներկայացրել էին համատեղ ծրագիր՝ ուղղված համագործակցության շրջանակների ընդլայնմանը, արտադրության ծավալների և աշխատատեղերի քանակի ավելացմանը:

Ապրիլի 21-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 23.04.2012
Հանրապետության ղեկավարը մասնակցել է երկաթգծի Վանաձոր-Այրում հատվածում կառուցված Զամառլու կամրջի բացման արարողությանը: Կամրջի շահագործմամբ կապահովվի այդ հատվածում գնացքների առավել անվտանգ երթևեկությունը: Բացման արարողությունից հետո Նախագահը գնացքով մեկնել է Վահագնաձորի Շահալի կայարան, որտեղ ծանոթացել է «Հարավկովկասյան երկաթուղի» (տեսանյութ)

Հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ոստիկանության տարելիցը 17.04.2012
ՀՀ ոստիկանության մասնագիտական տոնի առիթով ոստիկանության Լոռու մարզային վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցեցին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, համայնքի ղեկավարներ, այլ պաշտոնատար անձինք։



