Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի գլխավորությամբ Լոռու մարզի պատվիրակության այցը Վիտեբսկ

16.07.2012

Հուլիսի 16, Վիտեբսկ /Դիանա Կուրիլո – ԲԵԼՏԱ/

Բելառուսի Վիտեբսկի շրջանը և Հայաստանի Լոռու մարզը այսօր համագործակցության համաձայնագիր ստորագրեցին: Ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Վիտեբսկի շրջանային գործադիր կոմիտեի նախագահ Ալեքսանդր Կոսինեցը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը: Համաձայնագիրը սահմանում է երկու շրջանների համագործակցության հիմնական ուղղությունները ինչպես հումանիտար, այնպես էլ տնտեսական ոլորտներում: “Վիտեբսկի շրջանը շահագրգռված է արդյունեբերական և ագրարային սեկտորներում կապերի զարգացման մեջ ”, - նշեց Ալեքսանդր Կոսինեցը: Համաձայնագրի իրականացման համար նա առաջարկեց բոլոր բնագավառների համար մշակել կոնկրետ միջոցառումների պլան՝ ներառելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածները: Արթուր Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ ստորագրված փաստաթուղթը երկու շրջանների փոխշահավետ համագործակցության սկիզբ կդնի: Արդեն իսկ առաջիկա օրերում  համագործակցության համաձայնագրեր կստորագրվեն Վիտեբսկ և Վանաձոր, Օրշա և Սպիտակ քաղաքների միջև: Վիտեբսկի շրջանի ձեռնարկությունների արտաքին առևտրի շրջանառության ծավալը Հայաստանի հետ 2012թ. հունվար-մայիս ամիսներին կազմել է 456 հազար ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 153,1 հազար ԱՄՆ դոլար: Հայաստան են ներկրվում կաթնային պահածոներ, էլեկտրահաղորդիչներ, փայտանյութ, վուշե գործվածքներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09