Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց բուժաշխատողի օրը

24.06.2012



Բուժաշխատողի մասնագիտական օրը Լոռիում հանդիսավորությամբ նշվեց հունիսի 22-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Մարզի բուժաշխատողներին իրենց մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ։
-Մասնագիտական յուրաքանչյուր տոն առիթ է ոչ միայն մեկմեկու շնորհավորելու, այլև կատարված աշխատանքներն ամփոփելու, գնահատելու, գործունեության հետագա ծրագրերը հստակեցնելու համար։ Բավականին աշխատանք է կատարվել, բայց և լուրջ մարտահրավերներ կան։ Տևական ժամանակ է, որ ՀՀ կառավարությունն առողջապահության բնագավառում լուրջ բարեփոխումներ է իրականացնում։ Լոռու մարզի առողջապահության ոլորտում այդ բարեփոխումները տեսանելի են։ Ոչ մի փոփոխություն, սակայն, չի կարող ցանկալի արդյունք տալ, եթե բոլոր բուժաշխատողները՝ սանիտարից մինչև հիմնարկի տնօրեն, շահագրգիռ չեն տվյալ բուժհիմնարկի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմամբ։ Բուժսպասարկման ոլորտում ցանկացած շահարկում, բացթողում, դրամաշորթություն ունենալու է իր արժանի գնահատականը։ Չկան մեծ և փոքր դեպքեր, քանի որ յուրաքանչյուրի ետևում մարդն է, քաղաքացին, որոնց նկատմամբ մենք բարոյական և մասնագիտական պարտք ունենք։ Լոռու մարզի բուժաշխատողները պարտքի զգացումով, բարեխղճությամբ, մասնագիտական հմտություններով դրականորեն տարբերվում են մյուսներից։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՜ բուժաշխատողներ,- ասաց մարզպետը։ Ապա պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգևատրվեցին տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված խումբ բուժաշխատողներ։
Օրհնության և շնորհավորանքի խոսք ասաց տեր Վահան քահանա Ազարյանը։ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը շնորհավորելով գործընկերներին, համառոտ ներկայացրեց վերջին շրջանում կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը։ Գործընկերներին շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց նաև Առողջապահության բնագավառի աշխատողների Լոռու մարզի արհեստակցական միության նախագահ Լաուրա Հակոբյանը։ ԵրաԺշտական կատարումներով բուժաշխատողներին իրենց ողջույնը հղեցին Վանաձորի երաժիշտ կատարողները: Բուժամշխատողներին նվիրված երգիծական պատում ներկայացրեց երգիծաբան, դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00