Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքաշինության նախարարի այցը

14.07.2012

Քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանը հուլիսի 13-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Այցի հիմնական նպատակն էր վերահսկել մարզում կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերը, որոնց շրջանակներում մարզի անօթևան մնացած ընտանիքների համար կառուցվում են բնակարաններ: Սամվել Թադևոսյանը նախ եղավ Լեռնապատ և Լեռնանցք համայնքներում: Նախարարը տեղում հանդիպեց շինարարությունն իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչներին, խոսեց նաև բնակիչների հետ: Աղետի գոտու շինարարությունը վերջին փուլում է: Լոռու մարզում անօթևան մնացած ընտանիքները բնակարաններով կապահովվեն մինչև 2013 թվականը: Այս ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի և անելիքների մասին խոսվեց արդեն Լոռու մարզպետարանում` նախարարի կողմնից հրավիրված նիստի ընթացքում: Լոռու մարզում կառուցվում է 250 բնակարան, ևս 215-ի շինարարությունը դեռ չի սկսվել, իսկ 311 շահառու ընտանիքի բնակարանի հարցը կառավարության ապրիլի 12-ի արձանագրային որոշմամբ լուծվելու է ֆինանսական փոխհատուցմամբ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նախարարին տեղեկացրեց, որ բացի շինարարության ընթացքից, խնդիրներ կան նաև կադաստրային ձևակերպումների, սեփականության իրավունքի, ինքնաշեն ու պետության կողմից տրամադրված փայտե ժամանակավոր կացարանների և այլ հարցերի շուրջ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09