Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում է 28.08.2023
Վանաձորում կայացած խորհրդակցության ժամանակ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը և պատասխանատու այլ պաշտոնյաներ վարչապետին են ներկայացրել է Լոռու մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Հայտարարություն 25.08.2023
Սեպտեմբերի 1-հոկտեմբերի 1-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական կգործարկվի Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Այն կաշխատի ամենօրյա ռեժիմով, բացառությամբ՝ չորեքշաբթի օրերի։ Ուղևորության տևողությունը կկազմի 1 ժամ 32 րոպե: Տոմսերը կվաճառվեն էլեկտրագնացքում՝ գանձապահ-ուղեկցորդների կողմից։
Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ անցկացվող օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Լոռու մարզում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչների, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, ինչպես նաև մարզը ներկայացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։
Սպիտակի ԲԿ-ն առաջիկայում կհամալրվի բժշկական կարևորագույն սարքավորումներով 23.08.2023
Սպիտակի բժշկական կենտրոնում Ճապոնիայի դեսպանատան Մարդկային անվտանգության ծրագրերի դրամաշնորհային աջակցության շրջանակում կնքվեց սարքավորումների ձեռքբերման պայմանագիր, ըստ որի՝ Ճապոնիայի դեսպանատան կողմից Սպիտակի ԲԿ-ին առաջիկայում կտրամադրվեն բժշկական կարևորագույն սարքավորումներ: Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Հարգանքի տուրք մատուցվեց ի հիշատակ ռուս-պարսկական պատերազմում զոհված հայ և ռուս զինվորների 23.08.2023
Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ այսօր մասնակցել են ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի և 1804-1813 թթ․ ռուս-պարսկական պատերազմում նրա հետ զոհված հայ և ռուս զինվորների հուշակոթողի մոտ տեղի ունեցած հարգանքի տուրքի արարողությանը: Վանաձորից Սպիտակ տանող ճանապարհին վեր խոյացող և հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող արձանի մոտ տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Հայ առաքելական և ռուսական ուղղափառ եկեղեցիների հոգևոր հովիվներ, Սպիտակի քաղաքային իշխանության, ռուսական համայնքի, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ, հյուրեր:
«Կարոտում ես՝ երկինք նայիր». հուշ-ցերեկույթ՝ նվիրված 21-ամյա զինվորին 22.08.2023
Օգոստոսի 19-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել «Կարոտում ես՝ երկինք նայիր» խորագրով հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով անմահացած Արամ Մանուկյանի ծննդյան 21-րդ տարելիցին: Հիշատակի երեկոյին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, Շահումյան համայնքի հոգևոր հովիվ Տեր-Ներսես քահանա Ղալայանը, զինվորի հարազատները, զինակից ընկերները, հյուրեր: