Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԿԵ նախարարը մարզպետների մասնակցությամբ  խորհրդակցություն է անցկացրել

ՏԿԵ նախարարը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել 23.08.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն օգոստոսի 22-ին մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ մարզպետների մասնակցությամբ անցկացված հերթական խորհրդակցությանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։

Մարզի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Չկալով բնակավայրում

Մարզի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Չկալով բնակավայրում 22.08.2024

Օգոստոսի 21-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն աշխատանքային այց է կատարել Թումանյան խոշորացված համայնքի Չկալով բնակավայր։ Մարզի ղեկավարը՝ տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանի, պատասխանատու այլ պաշտոնայների ուղեկցությամբ շրջել է բնակավայրում, զրուցել բնակիչների հետ։ Բնակիչները մարզի ղեկավարին հայտնել են, որ բնակավայրի հյուսիսային սարալանջին գտնվող ավելի քան 10 տներ վթարային վիճակում են, մի քանի տներում առկա է փլուզման վտանգ։

Օգոստոսյան խորհրդակցություն և կրթական էքսպո՝ Լոռու մարզում

Օգոստոսյան խորհրդակցություն և կրթական էքսպո՝ Լոռու մարզում 21.08.2024

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որն ուղեկցվել է «Կրթական էքսպո» միջոցառմամբ: Խորհրդակցությանը մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարության և Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Քննարկվել և ամփոփվել են նախորդ ուսումնական տարվա արդյունքները և առաջիկա անելիքները:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հետևել է Վահանգնի համայնքում կառուցվող վերականգնողական և կրթական կենտրոնի շինաշխատանքներին

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հետևել է Վահանգնի համայնքում կառուցվող վերականգնողական և կրթական կենտրոնի շինաշխատանքներին 19.08.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն օգոստոսի 16-ին այցելել է Վահագնի համայնք, որտեղ «Աստղիկ» բարեգործական հինադրամի նախաձեռնությամբ հոլանդական «Մենսենքինդերեն» և «Ջուլիէնջել» հիմնադրամների աջակցությամբ՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար կառուցվում է վերականգնողական և կրթական կենտրոն: Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանյանի և «Աստղիկ» բարեգործական հինադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի ուղեկցությամբ մարզի ղեկավարը հետևել է իրականացվող աշխատանքների ընթացքին:

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ 19.08.2024

Հարգելի՛ քաղաքացիներ, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը օգոստոսի 26-ին՝ Լոռու մարզպետարանում, կանցկացնի քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցելու համար քաղաքացիները կարող են մինչև օգոստոսի 23-ը (ներառյալ) նախապես հերթագրվել՝ 10.00-17.00-ը զանգահարելով (0322) 2-31-99 հեռախոսահամարով։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը այցելել է Սանահին կայարան թաղամաս

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը այցելել է Սանահին կայարան թաղամաս 16.08.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը օգոստոսի 16-ին այցելել է Ալավերդի համայնք: Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկությամբ մարզպետը եղել է աղետից առավել տուժած Սանահին կայարան թաղամասում, հանդիպել թաղամասի թիվ 12 շենքի բնակիչների հետ: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության որոշմամբ շենքի 16 բնակարանների բնակիչներին նախատեսվում է տրամադրել Բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ)՝ բնակարաններ ձեռքբերելու համար: Մարզպետ Արամ Ղազարյանը բնակիչներին է ներկայացրել ԲԳՎ-ներով բնակարանների ձեռքբերման ընթացակարգը, պատասխանել նրանց հարցերին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-01 17:56:02