Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանձնաժողովի արտագնա նիստ Վանաձորում 24.01.2012

Հունվարի 24-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային հարցերի հանձնաժողովի արտագնա նիստ, որի ընթացքում քննարկվեցին Լոռու մարզի գյուղական բնակավայրերում հաշվառված, այդ թվում մեկ սենյականոց բնակարանի հավակնող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված 2012 թվականի ծրագիրը, ինչպես նաև Գուգարքի, Ստեփանավանի և Սպիտակի տարածաշրջանների 15 գյուղական բնակավայրերում հաշվառված շահառու ընտանիքների փաստաթղթային փաթեթները:

Մարզպետին չի գոհացնում եկամուտների հավաքագրման գործելաոճը 23.01.2012

Հունվարի 23-ին Լոռու մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացված թռուցկաժողովում ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման 2011թ. պատկերը: Թեպետ նախորդ տարվա համեմատությամբ ավելի քան ութուկես միլիոն դրամով ավելի հավաքագրումներ են եղել, սակայն ընդհանուր առմամբ նախանշված ցուցանիշները չեն ապահովվել: Առանձնապես չեն բավարարում գույքահարկի և հողի հարկի արդյունքները:

Համագործակցություն ու  զարգացում

Համագործակցություն ու զարգացում 18.01.2012

Հունվարի 17-ին Լոռու մարզպետարանում մարզպետ Ա.Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված Լոռու և Ֆրանսիայի ՊԱԿԱ մարզերի միջև համագործակցությանն ու Ֆրանկոֆոնիայի զարգացմանը: Մասնակցում էին արտաքին կապերի գծով մարզպետի խորհրդական Լ. Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, զարգացման ծրագրերի բաժնի պետերն ու պատասխանատու աշխատողներ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գ. Խաչատրյանը, Եվրոպական տարածաշրջանային Ակադեմիայի մասնաճյուղի տնօրեն Ս. Գյուլբենկյանը, Վանաձորի տեխնոլոգիական քոլեջի տնօրեն Հ. Թադևոսյանը, ֆրանսերեն լեզվի դասախոսներ:

2012թ-ի առաջին ընդունելությունը

2012թ-ի առաջին ընդունելությունը 13.01.2012

Համաձայն Լոռու մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության հաստատված կարգի, հունվարի 12-ը Վանաձոր քաղաքի և Գուգարքի տարածաշրջանի բնակավայրերի բնակչության ընդունելության օրն էր: Այդ օրը մարզպետ Ա.Նալբանդյանն ընդունեց 21 քաղաքացիների:

Լոռու մարզխորդի ամփոփիչ նիստում 28.12.2011

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Լոռու մարզխորհրդի 2011թ.-ի վերջին նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Այս տարվա 11 ամիսների համայնքների բյուջեների եկամուտների կատարումը ըստ հարկատեսակների ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ՝ 2011 թվականի 11 ամիսներին համայնքային բյուջեների եկամուտների կատարման վերլուծությունը վկայում է նախորդ տարվա համեմատությամբ եկամուտների զգալի աճ: Մարզի համայնքների բյուջեներով 2011թ. կտրվածքով նախատեսված մուտքերը դեկտեմբերի 1-ի դրությամբ ապահովվել են 94.2 տոկոսով:

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նվերներ հանձնեց Վանաձորի մանկատան սաներին և մրցանակներ՝ Ասմունքի հանրապետական փառատոնի մրցանակակիրներին

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նվերներ հանձնեց Վանաձորի մանկատան սաներին և մրցանակներ՝ Ասմունքի հանրապետական փառատոնի մրցանակակիրներին 27.12.2011

ԴԵկտեմբերի 26-ին Վանաձոր էր ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ: Սամվել Նիկոյանը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջին անգամ էր Վանաձորում: Մեծարգո հյուրին մարզկենտրոնում դիմավորեցին և ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, այլ պաշտոնատար անձինք:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46