Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռհոն-Ալպեր ռեգիոնի աջակցությամբ

09.07.2013

Հուլիսի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր աշխատասենյակում ընդունեց Ֆրանսիայի «Զարգացման մեթոդների կիրառման և հետազոտման ինստիտուտի», Ռհոն- Ալպերի ապակենտրոնացման համագործակցությունների ծրագրերի պատասխանատու ժյուլի Կոնվերսին և Հայաստանում Ֆրանսիայի Ռհոն-Ալպեր ռեգիոնի ներկայացուցիչ, Ռհոն-Ալպերի ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի համակարգող Անահիտ Դավթյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Ժ.Կոնվերսին մարզի ղեկավարից ցանկանում էր տեղեկանալ՝ ինչպիսի ազդեցություն ունեն Ռհոն-Ալպեր ռեգիոնի աջակցությամբ իրականացվող ծրագրերը մարզի համայնքների զարգացման վրա և ինչպես է Ա. Նալբանդյանը գնահատում Հայաստանի համայնքների միության դերակատարությունը այդ համագործակցության իրականացման գործում: Կարևորելով համագործակցությունը՝ մարզպետը վստահեցրեց, որ իրականացվող ծրագրերը տալիս են իրենց ցանկալի արդյունքը:
Հյուրի խնդրանքով նա նաև ներկայացրեց մարզպետարանի՝ որպես տարածքային պետական կառավարում իրականացնող մարմնի գործառույթները, տեղական ինքնակառավարման համակարգի առանձնահատկությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59