Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն էր

11.07.2013

Հուլիսի 11-ին մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն էր կազմակերպվել Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակիչների համար: Ընդունելություն էին խնդրել նաև բնակիչներ Սպիտակի տարածաշրջանի Շիրակամուտ, Արևաշող, Թումանյանի տարածաշրջանի Աքորի և Օձուն համայնքներից: Նրանց հուզող խնդիրները լսեց և սպառիչ պատասխաններ տվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Մարզպետարան եկած 19 քաղաքացիների բարձրացրած հարցերը օպերատիվորեն լուծելու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, Քաղաքաշինության վարչության բնակարանային տնտեսության և ենթակառուցվածքների համակարգման բաժնի պետ Սեյրան Ծատուրյանը:
Քաղաքացիներից 3-ը՝ մանակավարժական բարձրագույն կրթությամբ, դիմել էին աշխատանքի տեղավորման հարցով: Ա. Նալբանդյանը և Մ. Սայադյանը պարզաբանելով գործող կարգը, նշեցին, որ ուսուցիչների աշխատանքի տեղավորումն իրականացվում է բացառապես մրցույթով: Քաղաքացիներին խորհուրդ տրվեց հետևել կրթության և գիտության նախարարության կայքէջին, անցկացվող մրցույթների ժամանակացույցին:
Օձունի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Նինա Նալբանդյանը, ով արդեն կենսաթոշակային տարիքի է, խնդրում էր հնարավորություն տալ պայմանագրային կարգով աշխատելու ևս մեկ ուսումնական տարի: Մարզպետը նշեց, որ նման հնարավորություն, թերևս, կարող է լինել թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակից չլինելու դեպքում:
Սոցիալական աջակցության հարցով դիմած երեք քաղաքացու մարզպետը խոստացավ դրամական օգնություն ցուցաբերել:
Մի քանի բնակիչներ դիմել էին բնակարանային պայմանների բարելավման, բնակտարածքի տրամադրման, երրորդ կարգի վթարայնություն ունեցող շենքերի վերակառուցման հարցերով: Մարզի ղեկավարը պարզաբանեց, որ բնակարանային պայմանների բարելավման խնդրով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները և խորհուրդ տվեց ընդգրկվել համայնքապետարանների բնակարանային պայմանների բարելավման ցուցակներում:
Ինչ վերաբերում է բնակտարածքների տրամադրմանը, վթարային շենքերի վերակառուցմանը, ապա քաղաքացիներին տեղեկացվեց, որ այս տարի պետական աջակցությամբ նմանատիպ ծրագրեր չեն նախատեսվում:
Հողահատկացման հետ կապված վիճահարույց հարցերով դիմած քաղաքացիներին մարզպետը խոստացավ ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և ողջամիտ ժամկետներում պատասխանել դիմումատուներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09