Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 27.08.2024
Այսօր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժնումների ղեկավարներ, պատասխանատու պաշտոնյաներ: Մարզի ղեկավարին է դիմել 24 քաղաքացի մարզի տարբեր բնակավայրերից՝ բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, առողջապահական, զբաղվածության ապահովման և այլ հարցերով: Քաղաքացիների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

Մարզի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել 27.08.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը օգոստոսի 26-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և պետական միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։ Նշվել է, որ ներկա պահին մարզում ընթացքի մեջ են 35 սուբվենցիոն և պետական միջոցներով իրագործվող ծրագրեր, որոնք ներառում են քաղաքաշինական, ճանապարհաշինական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բազաթիվ այլ աշխատանքներ:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը և Լոռու մարզպետն այցելել են «Գլորիա» կարի ֆաբրիկա 26.08.2024
Աշխատանքային այցով օգոստոսի 23-ին Վանաձորում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ նախարարն այցելել է «Գլորիա» կարի ֆաբրիկա։ Պաշտոնյաները շրջայց են կատարել արտադրամասերում, ծանոթացել ֆաբրիկայի արտադրական հնարավորություններին և գործընթացին։ «Գլորիա» ֆաբրիկան կատարում է հայտնի ընկերությունների պատվերներ՝ արտադրանքի մեծ մասն արտահանելով Գերմանիա, Իտալիա, Ավստրիա, Ֆրանսիա, ՌԴ։

Վանաձորի «ԻՏԵՔՍ» ընկերությունն աշխատանքով է ապահովել 1115 անձի 26.08.2024
Սեպտեմբերի 24-ին Վանաձոր կատարած այցի շրջանակներում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այց է կատարել «ԻՏԵՔՍ» ընկերության արտադրամասեր։ Պաշտոնատար անձինք տեղում ծանոթացել են ընկերության գործունեությանը և արտադրվող տեսականուն։ «ԻՏԵՔՍ» ընկերության տնօրեն Արթուր Եթիմյանը համառոտ ներկայացրել է ընկերության հաջողությունները, արտադրական գործընթացը։ 2022 թ.-ի մայիսին հիմնադրված ընկերությունը զբաղվում է իտալական հայտնի բրենդերի հագուստի արտադրությամբ և աշխատանքով է ապահովել 1115 անձի։

Հերթական անգամ դիտարկվել են Գյուլագարակ համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները 26.08.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ օգոստոսի 23-ին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ աշխատանքային այց են կատարել Գյուլագարակ համայնք: Համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի, ավագանու անդամների ուղեկցությամբ նրանք շրջել են համայնքում, դիտարկել սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները: Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայում կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբար և ներքին ցանց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 278 միլիոն դրամ: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի ավարտից հետո կլուծվի մոտ 1400 բնակիչ ունեցող բնակավայրի առաջնահերթ լուծում պահանջող ջրամատակարարման խնդիրը: Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի աջակցությամբ կառուցվում է նաև Գարգառի հանրակրթական դպրոցի 2-րդ հարկը: Դպրոցում և դպրոցին կից գործող նախակրթարանում սովորում է 163 սան: Շինարարության ավարտից հետո առավել հարմարավետ պայմաններ կստեղծվեն սովորողների համար:

«Շառլ-Ռոք» խորագրով համերգ՝ Վանաձորի Հայքի հրապարակում 23.08.2024
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը շարունակվում է «Համազնավուր», «Տարազնավուր» տարաբնույթ համերգների շարքը եզրափակող՝ «Երազնավուր» Ազնավուրյան երգերի համաստեղությունն այս անգամ ունկնդրին կտանի երաժշտական երկու հզոր ուղղություններով՝ սիմֆոնիկ և ռոք։ «Շառլ-Ռոք» խորագրով համերգը կկայանա Վանաձորի Հայքի հրապարակում: Բացօթյա համերգի ծրագրում հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և հրավիրված հայտնի ու սիրված ռոք երաժիշտները։ Եվ այսպես սպասում ենք ձեզ գեղատեսիլ Վանաձորում՝ սեպտեմբեր 8-ին, ժամը 19:00։



