Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
,,Երբ գալիս է սեպտեմբերը,, խորովածի փառատոն Ախթալայում 20.09.2011
Փառատոնի շրջանակում Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհին տեղի ունեցավ սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի արձանի բացումը՝ խորովածի շամփուրը ձեռքին: Արձանի բացման պատվին արժանացան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը:
Բարեկամությունը արմատներ կձգի… 18.09.2011
Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզ էին այցելել «Երուսաղեմի բժշկական Սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ դ’Ազյուր ռեգիոնալ խորհրդի պատվիրակության անդամները՝ Երուսաղեմի Սուրբ Ղազարի օրդենի ներկայացուցիչ, Ֆրանսիայի Ավագ առաջնորդ, Մեծն տիկին դքսուհի դե Բրիսակի գլխավորությամբ:
ՀՀ փոխվարչապետն այցելեց նորակառույցներ 17.09.2011
Սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով Ստեփանավանում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ,,Լինսի,, հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը, ,,Լինսի,, հիմնադրամի ,,Դպրոցաշինություն,, ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Հրայր Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Թռչկան ջրվեժը կպահպանվի 15.09.2011
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը առաջարկեց կասեցնել Թռչկան ջրվեժի բոլոր տիպի աշխատանքները և 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ ջրվեժի պահպանության համար:
Ալավերդու քաղաքապետ է ընտրվել Արտավազդ Վարոսյանը 14.09.2011
Կազմվել է նախնական ամփոփիչ արձանագրություն, ըստ որի՝ Ալավերդի համայնքի քաղաքապետ է ընտրվել Արտավազդ Վարոսյանը: Վերջնական արձանագրությունը կկազմվի և որոշում կկայացվի սեպտեմբերի 16-ին:
Հանդիսություն նվիրված Հաղպատավանքի օրվան և Սայաթ- Նովայի հիշատակին 13.09.2011
Անկախության հռչակումից հետո Հաղպատավանքը դարձավ գործող, նպաստելով Լոռվա աշխարհի հոգևոր վերածննդին: Ի դեպ, դարեր շարունակ Խաչվերաց տոնը նշվել է որպես Հաղպատավանքի օր, քանի որ Հաղպատի վանական համալիրի կառուցումից հետո վանքին է նվիրաբերվել Սուրբ Նշան խաչը, որի մեջ, ըստ ավանդության, զետեղված է Բարձրյալի խաչափայտից մի մասունք, որը Հայաստան է բերել Սուրբ Հռիփսիմեն: Բավական ժամանակ այն կորած էր համարվում և 2007-ին Հաղպատավանքի նախկին հոգևորական Պետրոսի բարի կամքով այն Հաղպատավանք վերադարձավ: