Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 145-ամյակին ընդառաջ

22.10.2013

Հոկտեմբերի 20-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղում հանդիսություն էր կազմակերպվել բանաստեղծի ծննդյան 145-ամյակին ընդառաջ: Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, հյուրեր մայրաքաղաքից, մարզի տարբեր բնակավայրերից, համայնքների ղեկավարներ:
Համայնքի ղեկավար Նորիկ Քոչարյանը ներկայացրեց օրվա խորհուրդը.
-Դսեղեցիներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում մեծ հայրենակցի ու նրա ժառանգների հիշատակին, տարբեր նախաձեռնություններով ընդառաջ գնում Հ. Թումանյանի ծննդյան 145-ամյակին նվիրված համաժողովրդական տոնակատարությանը,-ասաց նա:
Ինչպես հայտնի է, բանաստեղծի երեք որդիները բռնադատվել են 1937-ին, ապա՝ զոհվել, նրանց անունները քիչ են շրջանառվում ոչ միայն ժամանակակիցների հուշերում, այլև հարազատների նամակներում: Հիշատակի տուրք մատուցելու նպատակով, համայնքի ջանքերով, Դսեղի
հրապարակից դեպի գրողի տուն-թանգարան տանող ճանապարհի սկզբնամասում տեղադրվեց խաչքար-հուշարձան՝ նվիրված բանաստեղծի չորրորդ վաղամեռիկ որդուն՝ դրամատուրգ, նկարիչ, քանդակագործ Արտավազդ (Արտիկ) Թումանյանին: Հայտնի է, որ նա դժվարին պայմաններում բարեգործական ծրագրեր է իրականացրել Արևմտյան Հայաստանում:
Հուշարձանի բացման պատիվը տրվեց Արթուր Նալբանդյանին և համայքնապետին: Ն. Քոչարյանը շնորհակալագիր հանձնեց հուշարձանի հեղինակ, դսեղեցի Արարատ Աղաբեկյանին, կարևորեց նաև Արտաշես Ղազարյանի և Սեդրակ Մամիկոնյանի օգնությունն ու նվիրումը հիշյալ նախաձեռնությանը:
Օրհնության խոսք ասաց Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Ապա ներկաները հուշարձանի պատվանդանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին:
Գեղարվեստական կատարումներով հանդես եկան մարզի տարբեր բնակավայրերից ժամանած պարային խմբերն ու անհատ կատարողներ, ասմունքողներ:
Հյուրերն օգտվեցին կազմակերպիչների հյուրասիրությունից՝ մատուցված մատաղից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09