Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

21.10.2013

Հոկտեմբերի 21-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա համառոտ ներկայացրեց Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի մանրամասները, որի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի ավելի քան 30 քաղաքների և ռեգիոնների պատվիրակությունների մասնակցությամբ տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը: Ա. Նալբանդյանն արդյունավետ գնահատեց և՛ համաժողովի, և՛ այցի արդյունքներն ընդհանրապես:
Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը մարզպետին իրազեկեց, որ նախորդ շաբաթը հագեցած է եղել մի շարք միջոցառումներով, որոնք անց են կացվել պատշաճ մակարդակով: Հոկտեմբերի 20-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ գյուղատնտեսության աշխատողի օվա կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը գյուղատնտեսության ոլորտում արձանագրված հաջողությունների և գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Լոռու մարզպետն արժանացել է «Ոսկե մեդալի», իսկ Ա. Դարբինյանն ու Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը՝ շնորհակալագրերի:
Ա. Նալբանդյանն իր հերթին շնարհավորեց Լոռու մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանին Սարաևո քաղաքում կայացած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում արծաթե մեդալի արժանանալու համար:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները հոկտեմբերի 18-ի դրությամբ: Նշվեց, որ ցուցանիշները գոհացուցիչ չեն: Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը պլանի դիմաց կազմել է ընդամենը 28,4 տոկոս, գույքահարկինը՝ 25,4 տոկոս, հողի հարկինը՝ 18,7 տոկոս: Մարզի ղեկավարն իր դժգոհությունն արտահայտելով հարկերի հավաքագրման ընդհանուր պատկերից, փոխմարզպետներին, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությանը հանձնարարեց հետևողական աշխատանք տանել իրավիճակը մինչև ամսվա ավարտը շտկելու համար:
Գրիգոր Հակոբյանը ներակայացրեց պետական աջակցությամբ գյուղացիական տնտեսություններին տրվող պարարտանյութի, դիզվառելիքի և ցորենի բաշխման, գումարների հավաքագրման գործընթացը: Նա տեղեկացրերց, որ աշնանացանն ընթանում է բնականոն հունով և շուտով կավարտվի:
Քննարկվեցին նաև օրախնդիր այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00