Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ օգոստոսի 30-ին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներն աշխատանքային այց են կատարել Սպիտակ համայնք, դիտարկել պետության ամբողջական ֆինանսավորմամբ և պետություն-համայնք համագործակցության ծրագրերով իրականացվող ընթացիկ աշխատանքները:

Լոռու մարզում հնչել է դպրոցական առաջին զանգը 02.09.2024
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ դպրոցականներին և մանկավարժներին շնորհավորելու նպատակով Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այցելել է Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 և Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցներ, ներկա եղել տոնական միջոցառումներին: Մարզի ղեկավարին ուղեկցել է Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը: Շնորհավորելով մանկավարժներին և աշակերտներին՝ Արամ Ղազարյանը մաղթել է հաջողություններով լի ուսումնական տարի և դպրոցական վառ հիշողություններ:

Դիտարկվել են Վանաձոր համայնքում պետբյուջով և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող մի շարք աշխատանքներ 29.08.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ օգոստոսի 28-ին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները դիտարկել են Վանաձոր համայնքում պետբյուջով և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող մի շարք աշխատանքներ:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ օգոստոսի 27-ին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներն աշխատանքային այց են կատարել Ստեփանավան համայնք, մշտադիտարկել պետության ամբողջական ֆինանսավորմամբ, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով համայնքի բնակավայրերում իրականացվող աշխատանքները:

Մարզի ղեկավարն աշխատանքային այցով եղել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում 28.08.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը օգոստոսի 27-ին աշխատանքային այց է կատարել Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան։ Թանգարանի տնօրենի պաշտոնակատար Արմինե Ավդալյանի և գիտաշխատողների ուղեկցությամբ մարզի ղեկավարը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել թանգարանում ցուցադրված հնագիտական գտածոներին, պահվող ֆոնդին, դրանց հայտնաբերման պատմությանը։




