Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Շնորհակալագրեր՝ զոհված ազատամարտիկների մայրերին և այրիներին 06.04.2013
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն Ապրիլի 7-ի ՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, շնորհավորեց Լոռու մարզի առողջապահական հիմնարկներում աշխատող, զոհված զինծառայողների մայրերին և այրիներին: Միջոցառման նախաձեռնությունը նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանն ու առողջապահության բնագավառի աշխատողների Լոռու մարզի արհեստակցական միությանն էր:

Արթուր Նալբանդյանը ծանոթացավ չորրորդ հրատապ ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքներին 04.04.2013
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հերթական շրջայցը կատարեց Լոռու մարզի համայնքերում: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, Տի և ՀԳՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանի ուղեկցությամբ նա եղավ Անտառամուտ համայնքում, ծանոթացավ համայնքային խնդիրներին:
Սոցիալական խոցելիության նվազեցման միտումով 03.04.2013
«Մեդիամաքս» գործակալության հաղորդմամբ այսօր Երեւանում տեղի է ունեցել «Հայաստանում աշխատանքային միգրացիային սոցիալական արձագանք» ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրը համատեղ իրականացնում են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ Տարածքային կառավարման նախարարությունները:
Ապրիլի 2-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Ֆրանսերեն լեզվի տարածման նպատակով 01.04.2013
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում միջոցառում էր կազմակերպվել Ալավերդու մշակույթի պալատում: Միջոցառման նախաձեռնությունը Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի և տեղի արհեստագործական ուսումնարանի ուսուցչուհի Քրիստինե Երիցյանինն էր: Նրա ջանքերով ֆրանսերեն լեզվի պրոպագանդման և տարածման նպատակով համաքաղաքային միջոցառումներ են կազմակերպվում արդեն մի քանի տարի շարունակ: Այս անգամ Ք. Երիցյանի նախաձեռնությանն աջակցություն էին ցուցաբերել Լոռու մարզպետարանը
Կկազմվի «Լոռու մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը» 30.03.2013
Մարտի 28-ին Լոռու մարզպետարանում հրավիրվել էր խորհրդակցություն «Լոռու մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի» նախնական աշխատանքների կազմակերպման, քննարկման, ծրագրի կազզման աշխատանքների սկզիբը հայտարարելու, մարզային զարգացման ծրագրի մարզային և մոնիտորինգի հանձնաժողովների, ոլորտային աշխատանքային խմբերի կազմերը և ժամանակացույցերը հաստատելու նպատակով: