Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արթուր Նալբանդյան. ,, Մենք մեծ ցավ ենք ապրում և խորապես վշտակցում ենք…,, 04.06.2013
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտ, վանաձորցի Սիփան Մովսիսյանին պատուհասած ողբերգությունը մեծ ցավով ընդունվեց նրա ծննդավայրում:
Հունիսը հագեցած կլինի մի շարք միջոցառումներով 03.06.2013
Հունիսի 3-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության սկզբում քննարկվեցին այս ամսվա ընթացքում կազմակերպվելիք միջոցառումները:

Երեխաների պաշտպանության օրը՝ հագեցած ծրագրով 02.06.2013
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնած հաճելի ավանդույթով հունիսի 1-ին մարզպետարանի պատվիրակությունն այցելեց Վանաձորի մանկատուն, երեխաների խնդիրներով զբաղվող հաստատություններ, կազմակերություններ՝ անակնկալներ մատուցելով երեխաներին:

«Դիակոնիա» հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպեցին Լոռու մարզպետի հետ 30.05.2013
Հայ-շվեյցարական «Դիակոնիա» հիմնադրամը վերջին շրջանում մի քանի սոցիալական փոքրածավալ ծրագրեր է իրականացրել Լոռու մարզում, որոնք հիմնականում արտահայտվել են հումանիտար օգնությունների տրամադրմամբ սոցիալապես անապահով ընտանիքներին: Այսուամենայնիվ, մի քանի ծրագրեր ևս իրականացվել են ուղղված՝ գյուղատնտեսության, առողջապահության ոլորտների զարգացմանը: Թումանյան համայնքում հիմնադրամը նախատեսում է հիմնել նաև կարի փոքրիկ արտադրամաս՝ համայնքում սոցիալական խնդիրների լուծման նպատակով:
Սաստիկ կարկուտ Ամրակից, Ագարակ և Լեջան համայնքներում. 29.05.2013
Լոռու մարզպետի ուղեկցությամբ Ստեփանավանի տարածաշրջանում էր գյուղնախարար Սերգո Կարապետյանը Եղանակային պայմաններն այս տարի ևս չխնայեցին գյուղացուն: Մայիսի 25-ին Ստեփանավանի Ամրակից, Ագարակ և Լեջան համայնքներում ավելի քան 30 րոպե տեղացած կարկուտի հետևանքով տուժել են հացահատիկի, կարտոֆիլի ցանքատարածությունները, տնամերձ հողամասերը և պտղատու ծառերը: Կարկուտից անմիջապես հետո Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը նշված համայնքներում էին՝ վնասի չափերը գնահատելու նպատակով:

Հանդիսավորությամբ նշեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 95-րդ տարելիցը 28.05.2013
Մայիսի 28-ին վանաձորցիները հանդիսավորությամբ նշեցին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 95-րդ տարելիցը: Ավանդույթի համաձայն տոնական միջոցառում էր կազմակերպվել Ղարաքիլիսայի ճակատամարտի վայրում` հուշակոթողի մոտ: Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը, հոգևոր հայրերը, հոգեհանգստի պատարագ մատուցեցին հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին: