Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

12.12.2013

Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Բնակիչներին հուզող հարցերը լսեց և սպառիչ պատասխաններ տվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ներկա էին նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, Քաղաքաշինության վարչության ճարտարապետական բաժնի պետ Վալերի Անտոնյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը, Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը, մարզպետի օգնականներ Արման Սարգսյանը և Տիգրան Էվինյանը, ովքեր նույնպես մասնակցեցին քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի քննարկմանը:
Տարաբնույթ խնդիրներով մարզի ղեկավարին դիմեցին 15 բնակիչներ Վանաձորից, Արևածագ, Վահագնի, Պուշկինո համայնքերից:
Մարզպետը խոստացավ բավարարել ֆինանսական օգնության և առողջապահական անվճար բուժօգնություն ստանալու ակնկալիքով դիմած երկու քաղաքացիների խնդրանքը:
Շարունակում է օրախնդիր մնալ բնակարանային պայմանների բարելավման հարցը: Այս խնդրով դիմած 4 քաղաքացիներին մարզպետը պարզաբանեց, որ «Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային ապահովման ծրագիրը» ավարտին կհասցվի հաջորդ տարի: Ինչ վերաբերում է 4-րդ կարգի վթարայնության բնակարաններին, ապա բնակիչներից մեկի հարցին ի պատասխան՝ Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ կառավարությունը ֆինանսական միջոցների բավարար առկայության դեպքում այս խնդրին կանդրադառնա հավանաբար հաջորդ տարիներին: Բնակարանային պայմանների բարելավման հարցով կամ ոչ աղետի հետևանքով բանկարան կորցրած քաղաքացիներին նա առաջարկեց դիմել համայքնապետարաններ՝ բնակարանային ֆոնդի բարելավման հերթացուցակներում ընդգրկվելու համար: Ներկա դրությամբ ՀՀ կառավարությունը նմանատիպ խնդիրներ ունեցող քաղաքացիներին ուղղված ծրագրեր չի իրականացնում:
Աշխատանքային վեճի պատճառով աշխատավայրում խնդիրներ ունեցող մեկ մանկավարժի մարզի ղեկավարը խոստացավ հստակ պատասխան տալ լրացուցիչ ուսումնասիրությունից հետո, իսկ կենսաթոշակային տարիքի մեկ ուսուցչուհու, ով խնդրում էր երկարացնել աշխատանքային պայմանագիրը, պարզաբանեց, որ նման քայլի գնալ չեն կարող, քանի որ աշխատաշուկան լի է մանկավարժական կրթությամբ երիտասարդներով, ովքեր աշխատանքի տեղավորման խնդիր ունեն:
-Եթե առաջնահերթության կարգով նրանց չաջակցենք աշխատանքի տեղավորման հարցով, ապա ակամա կնպաստենք արտագաղթի ավելացմանը-, ասաց Ա. Նալբանդյանը:
Մարզպետի և ընդունելությանը ներկա մարզպետարանի աշխատակիցների կողմից պարզաբանումներ տրվեցին նաև կենցաղային բնույթի հարցերով ներկայացած քաղաքացիներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27